Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Ընդհանուր
Սույն Դրույթները և Պայմանները հանդիսանում են իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր ձեր (այսուհետ՝ «Ներդրող», «Դուք» կամ «Ձեր») և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» Միջազգային Բարեգործական Կազմակերպության միջև՝ ի դեմս իր հայաստանյան մասնաճյուղի (մասնաճյուղ` գրանցված և գործող Հայաստանի Հանրապետության օրենքներով, պետական գրանցման համարը` 211.060.03995, ՀՎՀՀ` 02528755, և իր հասցեն Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետություն, 0065, ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1) (այսուհետ` «Վորլդ Վիժն», «ՎՎ», «Մենք», «Մեզ» կամ «Մեր»), www.donate.am կայքի (այսուհետ՝ «Կայք») Ձեր օգտագործման վերաբերյալ՝ ներառյալ ցանկացած տեղեկատվություն, տեքստ, տեսանյութ, ձայնագրություն, նկարներ, հաղորդագրություններ և (կամ) դրանցում պարունակվող որևէ այլ գործառույթ և (կամ) բովանդակություն (այսուհետ՝ «Բովանդակություն»)` ներառյալ Ներդրողների որոշակի կատեգորիաների համար հասանելի Բովանդակությունը և Մեր Կայքի միջոցով հասանելի ցանկացած նախագիծ, ապրանք և ծառայություն (այսուհետ համատեղ անվանվում են` «Նախագծեր»): Կայքում գործում է նաև Donate.am հարթակը, որը դրամահավաքի համար նախատեսված հարթակ է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը և ֆինանսական միջոցները ՎՎ-ի կողմից իրականացվող Ծրագրերի համար: Մեր Գաղտնիության Քաղաքականությունը, որը պարունակվում է առանձին փաստաթղթում, կազմում է սույն Դրույթների և Պայմանների անօտարելի մասը:
Կայք մուտք գործելով կամ այն օգտագործելով՝ Դուք բացահայտորեն և անդառնալիորեն համաձայնում եք պարտավորված լինել սույն Դրույթներով և Պայմաններով: Մենք իրավունք ենք վերապահում ձեռնարկել օրենքով հասանելի բոլոր միջոցները սույն Դրույթների և Պայմանների ցանկացած խախտման համար` ներառյալ Կայքի անվան, մեր ապրանքային նշանի և դրանում պարունակվող ցանկացած Բովանդակության իրավունքների խախտում` ներառյալ Բովանդակության վերաբերյալ սույն գաղտնիության պարտավորությունների ցանկացած խախտում:
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Դրույթները և Պայմանները (ներառյալ Գաղտնիության Քաղաքականությունը): Խնդրում ենք մուտք չգործել Կայք կամ չսկսել այն օգտագործել, եթե չեք կարդացել կամ համաձայն չեք այս Դրույթներից և Պայմաններից որևէ մեկին:
Ֆիրմային Անվանում, Ապրանքային Նշան. Սեփականություն
Մեր «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ», «Վորլդ Վիժն Հայաստան» ֆիրմային անվանումները, դրանց ցանկացած հապավումը, ինչպես նաև Կայքում տեղադրված մեր ապրանքային նշանը Վորլդ Վիժնի կամ նրա փոխկապակցված կազմակերպությունների բացառիկ սեփականությունն է: Նրանք պաշտպանված են միջազգային և հայկական օրենսդրությամբ: Արգելվում է չարտոնված օգտագործումը: Դրանք չեն կարող պատճենվել կամ վերարտադրվել կամ այլ կերպ օգտագործվել առանց իրավունքների սեփականատերերի նախնական գրավոր թույլտվության:
Կայքը Վորլդ Վիժնի բացառիկ սեփականությունն է: Կայքի անվանման և (կամ) այնտեղ տեղադրված ապրանքային նշանների չարտոնված օգտագործումն արգելվում է: Օգտագործման թույլտվության հարցումները պետք է Մեզ ուղարկվեն էլ. փոստի հետևյալ հասցեով` [email protected]:
Բոլոր իրավունքները և շահերը Կայքի և դրանց օգտագործման նկատմամբ, նախագծերի, տեղեկատվության և Կայքում պարունակվող այլ նյութերի նկատմամբ` ներառյալ առանց սահմանափակման բոլոր հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի, արտոնագրի և մտավոր սեփականության այլ իրավունքները, պատկանում և մնում են բացառապես ՎՎ-ին կամ նրա համապատասխան լիցենզատուներին կամ իրավատերերին և չեն կարող օգտագործվել առանց իրավատերերի հստակ գրավոր թույլտվության:
Դուք ձեռք չեք բերում սեփականության իրավունքներ օգտագործելով Կայքը կամ օգտագործելով Կայքերի գործառությունը` ներառյալ այն Բովանդակությունը, որը հասանելի է ձեզ սույն Դրույթների և Պայմանների համաձայն:
Դուք համաձայնում եք չպատճենել, չվերատարածել, չհրապարակել, չօգտագործել, չփոխանցել կամ այլ կերպ չօգտագործել Կայքի Բովանդակությունը և ցանկացած նյութ, որը հասանելի է Ձեզ` բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղակիորեն թույլատրվում են սույնով և ենթակա են Ձեր կողմից տվյալների անվտանգության պատշաճ միջոցների կիրառման` ինչպես պահանջվում է սույն Դրույթներով և Պայմաններով:
Բովանդակության օգտագործման սահմանափակումներ
Վորլդ Վիժնը պարտավորվում է պաշտպանել երեխաների անձնական կյանքի գաղտնիությունը ու բարեկեցությունը: Ի թիվս այլ բաների, սա ենթադրում է խստորեն սահմանափակել երեխաների մասին տեղեկատվության օգտագործումն ու տարածումը, ինչպես նաև կանխել նրանց հետ չարտոնված և չվերահսկվող շփումը:
Դուք երբեք չեք կարող ներբեռնել, պահպանել, տպել կամ այլ կերպ հավաքել կամ պահպանել կամ որևէ կերպ օգտագործել երեխաների լուսանկարները կամ տեսանյութերը, որոնք կարող են առկա լինել Կայքում:
Դուք երբեք չեք կարող ներբեռնել, պահպանել, տպել կամ այլ կերպ հավաքել կամ պահպանել կամ որևէ կերպ օգտագործել երեխաների մասին որևէ տեղեկություն, որը կարող է հասանելի լինել Կայքում: Նման տեղեկատվությունը կարող է ներառել անունը, տարիքը, բնակության վայրը և ընդհանուր տեղեկություններ երեխայի մասին (ընդհանուր տեղեկություններ կրթության, առողջության, կենսապայմանների, ընտանեկան իրավիճակի, սոցիալական կարիքների և այլնի մասին):
Donate.am
Կայքը ստեղծվել է Վորլդ Վիժնի պատվերով և գործարկվել է Վորլդ Վիժնի կողմից՝ Հայաստանի տարբեր համայնքներում աղքատության և անարդարության հաղթահարմանը նպաստելու և խոցելիություն ունեցող երեխաներին աջակցելու իր ընդհանուր նախաձեռնության շրջանակներում: Կայքը տրամադրում է դրամահավաքի համար նախատեսված առցանց հարթակ ՎՎ-ի աջակիցների, անհատ ներդրողների, ընկերությունների և գործընկերների համար (այսուհետ համատեղ՝ «Ներդրողներ») ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից՝ գումար հայթայթելու ՎՎ-ի տարբեր նախագծերի ֆինանսավորման համար` ներառյալ սոցիալական, ֆինանսական, կրթական, առողջապահական և այլ տեսակի աջակցության կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու ծրագրեր:
Donate.am հարթակը նախագծված է ապահովելու պարզ և արագ եղանակ` նվիրաբերելու միջոցներ ՎՎ-ի տարբեր նախագծերի իրականացման նպատակով և օգտագործում է դրամահավաքի 3 հիմնական ուղղություններ` ինչպես նկարագրված է այստեղ:
Ցանկացած լուսանկար, տեսանյութ, հոդված, նորություն, պատմություն, սոցիալական պրոֆիլ և ցանկացած այլ Բովանդակություն, որը տեղադրված է Կայքում կամ հասանելի է Donate.am հարթակում կամ դրա միջոցով, ՎՎ-ի բացառիկ սեփականությունն է և չի կարող վերարտադրվել, փոփոխվել, (վերա)տարածվել, հրապարակվել կամ օգտագործվել ցանկացած այլ ձևով` առանց ՎՎ-ի գրավոր թույլտվության:
Թարմացումներ և Փոփոխություններ
Կայքի Բովանդակությունը և դրա հիմքում ընկած Donate.am հարթակը ընտրվում է ՎՎ-ի սեփական չափանիշների հիման վրա և իր հայեցողությամբ: Կայքը զարգանում է, և ՎՎ-ն իրեն իրավունք է վերապահում թարմացնել կամ փոփոխել Կայքի Բովանդակությունը և Donate.am հարթակի միջոցով հասանելի Բովանդակությունը՝ իր հայեցողությամբ նախապես ծանուցելով կամ չծանուցելով որևէ պատճառով` ներառյալ, բայց չսահմանափակվելով այս Դրույթներով և Պայմաններով: ՎՎ-ն կարող է, բայց պարտավոր չէ, ձեզ լրացուցիչ ծանուցում տալ այդ մասին, օրինակ՝ էլ. փոստով: Եթե Դուք շարունակում եք օգտագործել Կայքը (անկախ ՎՎ-ի` Ձեզ հատուկ ծանուցում տալուց` ինչպես նշված է վերևում) թարմացումների կամ փոփոխությունների հրապարակումից հետո, Դուք դրանով բացահայտորեն և անդառնալիորեն համաձայնում և ընդունում եք թարմացումները կամ փոփոխությունները: Եթե այլ բան նշված չէ, բոլոր փոփոխված դրույթներն ինքնաբերաբար ուժի մեջ են մտնում ի սկզբանե հրապարակվելուց անմիջապես հետո: Դրույթների և Պայմանների կամ Գաղտնիության Քաղաքականության ոչ մի փոփոխություն չի կիրառվի այն վեճերի նկատմամբ, որոնց մասին մենք փաստացի ծանուցում ենք ունեցել մինչև փոփոխության ամսաթիվը:
Եթե Դուք որևէ պահի համաձայն չեք այն ժամանակ գործող Դրույթների և Պայմանների որևէ մասի հետ, Դուք պետք է անհապաղ դադարեցնեք Կայքի օգտագործումը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ժամանակ առ ժամանակ թարմացնել երրորդ կողմի ստեղծած ծրագրային ապահովումը, որպեսզի կարողանաք մուտք գործել Կայք և (կամ) օգտագործել այն:
Նվիրատվություններ Կայքի միջոցով
Եթե ցանկանում եք նվիրատվություն կատարել ՎՎ-ի նախագծերին Կայքի միջոցով, կարող եք ընտրել հետևյալ 3 ուղղություններից որևէ մեկը`
ա) Ընդհանուր նվիրատվություն
բ) Նվիրատվություն որպես գրանցված Հովանավոր
գ) «Տուր Նվեր» արշավ
Երբ Դուք ընտրում եք վճարում կատարել Կայքում որպես «Ընդհանուր նվիրատվություն» կամ «Նվիրատվություն որպես գրանցված Հովանավոր», ՎՎ-ն առցանց կատարվող յուրաքանչյուր նվիրատվությունից կօգտագործի 20%-ը իր կառավարչական ծախսերի համար, ինչպիսիք են լոգիստիկան, տեղում ծրագրի կառավարումը, մշտադիտարկումը, ՏՏ աջակցությունն ու սպասարկումը, և այլն։
Ընդհանուր Նվիրատվություն
Կայքը հնարավորություն է տալիս կատարել միանվագ ընդհանուր նվիրատվություններ Ձեր ընտրած գումարի չափով, որով Donate.am հարթակում հաշիվ գրանցելու կարիք չկա: Նվիրատվություն կատարելու համար Դուք պետք է տրամադրեք Ձեր անունն ու ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և առկա տարբերակներից ընտրեք վճարման եղանակը (այսինքն՝ բանկային փոխանցում կամ վճարում էլեկտրոնային դրամապանակով): Դուք կարող եք, բայց պարտավոր չեք ներկայացնել մեկնաբանություններ/նկատառումներ` ներառյալ այն մասին, թե ինչպես եք ցանկանում, որ Ձեր նվիրատվությունը օգտագործվի «Մեկնաբանություններ» բաժնում:
Վճարման մշակումը իրականացվում է գործընկեր բանկի կողմից կամ ինտերնետ վճարահաշվարկային համակարգի միջոցով, որի նպատակով Դուք կվերաուղղորդվեք վճարման մշակման համապատասխան էջ: Ձեզանից կպահանջվի մուտքագրել ձեր քարտի կամ էլեկտրոնային դրամապանակի տվյալները, որպեսզի վերջնականացնեք վճարումը Կայքում: Դուք կստանաք հաստատում Ձեր կողմից տրամադրված էլ. փոստի հասցեին, երբ վճարումը հաջողությամբ ստացվի ՎՎ-ի կողմից:
Բացի այդ, Դուք կարող եք ընտրել թարմացումներ և տեղեկագրեր ստանալ ՎՎ-ից: Կայքում ցանկացած պահի կարող եք փոփոխել Ձեր ընտրությունը:
Կայքից որպես Ընդհանուր Նվիրատվություն ստացված նվիրատվությունները կօգտագործվեն «Այնտեղ, որտեղ առավել անհրաժեշտ է» սկզբունքով և կուղղվեն ՎՎ-ի կողմից իր նախագծերի ֆինանսավորմանը, որոնք ուղղված են օգնելու խոցելիություն ունեցող երեխաներին:
Նվիրատվություններ որպես գրանցված Հովանավոր
Դուք կարող եք նաև ընտրել նվիրատվություններ կատարել Կայքում՝ որպես գրանցված Հովանավոր, որն ունի արտոնություններ և մասնակցել ՎՎ-ի Երեխաների Հովանավորության Ծրագրին: Ե՛վ անհատները, և՛ կազմակերպությունները կարող են մասնակցել Երեխաների Հովանավորության Ծրագրին, որի նպատակն է երկարաժամկետ և ընկերական հարաբերություններ հաստատել երեխայի և (կամ) նրա ընտանիքի հետ, որին Դուք ընտրում եք ֆինանսապես աջակցել: Երեխաների Հովանավորության Ծրագիրը ձեզ հնարավորություն կտա կապ հաստատել Ծեր աջակցած երեխայի հետ, ստանալ թարմացումներ և հաշվետվություններ այն մասին, թե ինչպես են Ձեր ներդրումներն ազդում երեխայի/ընտանիքի կյանքի և դրա որակի վրա, ինչ գործողություններ են իրականացվում Ձեր ներդրումների արդյունքում:
- Ինչպես գրանցվել որպես Հովանավոր
Եթե ցանկանում եք գրանցվել որպես Հովանավոր Donate.am հարթակում, կարող է անհրաժեշտ լինել, որ Մեզ տրամադրեք, կամ այլապես ունենաք տարբերակ` Մեզ տրամադրելու որոշակի տեղեկատվություն, ներառյալ, առանց սահմանափակման` Ձեր անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, բնակության երկիրը, ինչպես նաև Դուք պետք է գաղտնաբառ ստեղծեք Ձեր հաշվի համար` որպես Հովանավոր: Դուք կարող եք նաև ընտրել Ձեր կողմից հովանավորվող երեխայից նամակներ ստանալ և ակտիվացնել այն տարբերակը, որը հնարավորություն է տալիս նրա հետ շփվելու:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մենք իրավունք ենք վերապահում մերժել Ձեր գրանցումը, եթե կարծում ենք, որ Ձեր պրոֆիլը չի համապատասխանում Donate.am հարթակի նպատակներին, ինչպես նաև եթե Մենք, մեր հայեցողությամբ, կարծում ենք, որ Ձեր տրամադրած որևէ տեղեկություն ճշգրիտ չէ, կամ Ձեր գրանցումը կամ Կայքի օգտագործումն ընդհանուր առմամբ կարող է հակասել կամ խախտել Դրույթները և Պայմանները և (կամ) Գաղտնիության Քաղաքականությունը կամ այլ կերպ Ձեր գրանցումը կամ Կայքի հնարավորությունների օգտագործումը վտանգի տակ կդնի երեխայի ապահովությունն ու անվտանգությունը կամ կհակասի երեխայի լավագույն շահերին: Մենք նաև իրավունք ենք վերապահում անմիջապես դադարեցնելու Կայքի օգտագործումը Ձեր կողմից ընդհանրապես և Donate.am հարթակի օգտագործումը մասնավորապես, եթե դուք որևէ գործողություն եք կատարում, որը հակասում է սույն Դրույթներին և Պայմաններին և (կամ) ՎՎ-ի Երեխաների պաշտպանության քաղաքականությանը, որոնք հրապարակված են իր կայքերում (https://www.wvi.org/publications/policy-paper/armenia/legal-disclaimers-safeguarding-communications-social-media-and) և (կամ) որևէ այլ իրավական կամ ներքին կանոններին, որոնք ուղղված են երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությանը` ներառյալ նրա գաղտնիության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը:
- Հաշվի արտոնությունները որպես Հովանավոր
Երբ Ձեր հաշիվը որպես Հովանավոր հաջողությամբ գրանցվի Donate.am հարթակում, Կայքի լրացուցիչ հնարավորությունները/գործառույթները կարող են, բայց պարտադիր չէ, որ հասանելի դառնան Ձեզ համար`
ա) Դիտել Ձեր կողմից հովանավորվող երեխայի լուսանկարները, տեսանյութերը և նրա մասին վերջին թարմացումները.
բ) ՎՎ-ի միջոցով ուղարկել նամակներ և էլեկտրոնային հաղորդագրություններ Ձեր կողմից հովանավորվող երեխային, ստանալ նամակներ և էլեկտրոնային հաղորդագրություններ նրա կողմից, ինչպես նաև նրան ուղարկել հատուկ նվերներ.
գ) Լրացուցիչ նվիրատվություններ կատարելուց առաջ երեխայի առողջական, սոցիալական, ֆինանսական վիճակի վերաբերյալ և նմանատիպ այլ լրացուցիչ մանրամասներ և տեղեկատվություն պահանջել (Խնդրում ենք նկատի ունենալ` ՎՎ-ն իրավունք է վերապահում մերժել երեխայի մասին պահանջվող տեղեկատվության փոխանցումը և բացահայտումը` հաշվի առնելով դրա զգայուն կամ գաղտնի բնույթը).
դ) Կապ հաստատել Ձեր կողմից հովանավորվող երեխայի հետ բացառապես ՎՎ-ի կողմից տրամադրված և վերահսկվող առցանց և ապահով հարթակի միջոցով.
ե) Պահանջել անհատական հանդիպում Ձեր կողմից հովանավորվող երեխայի և (կամ) նրա ընտանիքի հետ բացառապես ՎՎ-ի կողմից նշանակված աշխատողների ներկայությամբ, ինչպես նաև ՎՎ-ի կողմից հատուկ հաստատված վայրերում.
զ) Դիտել Ձեր նվիրատվության պատմությունը և թարմացնել Ձեր նվիրատվության տեղեկությունները և նվիրատվությունների ընտրած կատեգորիաները.
է) Ստանալ և (կամ) դիտել հաշվետվություններ և թարմացումներ Ձեր նվիրատվությունների օգտագործման և դրանց` Ձեր կողմից հովանավորվող երեխայի բարեկեցության, զարգացման և կյանքի որակի վրա ազդեցության վերաբերյալ:
- Օգտագործման սահմանափակումները և Հովանավորի պարտավորություններ
Ձեզ արգելվում է կապ հաստատել Ձեր կողմից հովանավորվող երեխայի և (կամ) նրա ընտանիքի հետ ՎՎ-ի կողմից տրամադրված ապահով և վերահսկվող հարթակից դուրս: Համաձայնելով այս Դրույթներին և Պայմաններին՝ Դուք հստակորեն համաձայնում եք, որ Ձեր կողմից հովանավորվող երեխայի և (կամ) նրա ընտանիքի հետ բոլոր նամակագրությունը, շփումը և հաղորդակցությունը (ներառյալ ցանկացած անհատական հանդիպում) նախապես գրավոր կտեղեկացվի ՎՎ-ին և տեղի կունենա միայն ՎՎ-ի կողմից լիազորված ներկայացուցչի ներկայությամբ: Հովանավորվող երեխայի և (կամ) նրա ընտանիքի հետ ցանկացած ուղղակի շփում և (կամ) հաղորդակցություն առանց ՎՎ-ի նախնական համաձայնության և (կամ) առանց ՎՎ-ի ներկայացուցիչների ներկայության ինքնաբերաբար կդադարեցնի Ձեր հովանավորությունը և մասնակցությունը Երեխաների Հովանավորության Ծրագրին և կապաակտիվացնի Ձեր հաշիվը որպես Հովանավոր: Արդյունքում, դուք կհայտնվեք սև ցուցակում և չեք կարողանա վերանայել Կայքի որևէ Բովանդակություն և (կամ) հարցումներ ներկայացնել ՎՎ-ին որևէ հովանավորվող երեխայի վերաբերյալ: Եթե Ձեր գործողություններից որևէ մեկը պարունակում է անօրինական և (կամ) հանցավոր արարք, ՎՎ-ն իրավունք է վերապահում քրեական հետաքննություն նախաձեռնել Ձեր դեմ և պահանջ ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին:
Կայքում Donate.am հարթակի և (կամ) Ձեր` որպես Հովանավոր հաշվի միջոցով կամ այլ կերպ ՎՎ-ից կամ հովանավորվող երեխայից ուղղակիորեն ստացված Ձեզ հասանելի տեղեկատվությունը կամ որևէ Բովանդակություն Դուք չեք կարող օգտագործել որևէ այլ նպատակով, քան երեխայի գրանցած առաջընթացին ծանոթանալու համար` հաջորդելով ձեր ֆինանսական ներդրումներին և (կամ) վերահսկելու միջոցների օգտագործումը ՎՎ-ի կամ Ձեր կողմից հովանավորվող երեխայի ընտանիքի կողմից:
ՎՎ-ն պարտավորվում է պաշտպանել ՎՎ-ի նախագծերից և (կամ) Ձեր նվիրատվություններից օգտվող բոլոր երեխաների և նրանց ընտանիքների գաղտնիությունը, անձնական և ընտանեկան կյանքը, և հետևաբար Ձեզ արգելվում է օգտագործել, տարածել, հրապարակել և (կամ) շահագործել ցանկացած լուսանկար, տեսանյութ, ձայնային հաղորդագրություն, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն, բժշկական, սոցիալական, կրթական կամ այլ նմանատիպ տեղեկատվություն ցանկացած անձնական, առևտրային և (կամ) ապօրինի նպատակների համար:
Ավելին, Դուք պետք է չներբեռնեք, չպահպանեք, չտպեք կամ այլ կերպ չպահպանեք որևէ ընդհանուր սարքի կամ կրիչի վրա և որևէ կերպ պետք է չտարածեք կամ հասանելի չդարձնեք որևէ երրորդ կողմին որևէ լուսանկար, տեսանյութ (ներառյալ «Շնորհակալություն» տեսահոլովակը, որը ձայնագրվել է երեխայի և (կամ) նրա ծնողների կողմից), նամակ, երեխայի մասին այլ հաղորդագրություններ։ Սա ներառում է նման լուսանկարներին, տեսանյութերին, նամակներին և հաղորդակցություններին որևէ երրորդ անձի հասանելիությունից զերծ մնալու պարտականություն:
Նմանապես, Դուք պետք է չներբեռնեք, չպահպանեք, չտպեք կամ այլ կերպ չպահպանեք որևէ ընդհանուր սարքի կամ կրիչի վրա, և որևէ կերպ պետք է չտարածեք կամ հասանելի չդարձնեք որևէ երրորդ կողմին երեխայի մասին որևէ տեղեկություն, օրինակ՝ անունը, տարիքը, բնակության տարածքը և երեխայի մասին հատուկ տեղեկատվություն (տեղեկություններ կրթության, առողջության, ընդհանուր կամ հատուկ կարիքների մասին, տեղեկություններ երեխայի սիրած զբաղմունքի և գործունեության, ընտանեկան կարգավիճակի, ընտանիքի անդամների թվի և տվյալների, երեխայի ծնողների/խնամակալների մասնագիտության և (կամ) մասնագիտական կարողությունների մասին, ընդհանուր տեղեկատվություն երեխայի ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին և վերջինիս ազդեցությունը նրանց աշխատունակության և կարողությունների վրա, երեխայի սոցիալ-ֆինանսական պայմանների, կենսամակարդակի, սանիտարահիգիենիկ պայմանների ընդհանուր նկարագրությունը և այլն): Սա ներառում է նման տեղեկատվությանը որևէ երրորդ անձի հասանելիությունից զերծ մնալու պարտականությունը:
Որպես Հովանավոր Ձեզ արգելվում է ներգրավել և (կամ) պայմանագիր կնքել որևէ երրորդ կողմի հետ, ներառյալ մասնավոր անձանց` կապ հաստատելու, վերահսկելու, հսկելու կամ այլ կերպ խոչընդոտելու Ձեր կողմից հովանավորվող երեխայի գաղտնիությանը: Դուք պետք է չձեռնարկեք որևէ գործողություն, որն ուղղված է Ձեր կողմից հովանավորվող երեխայի, նրա բնակության հասցեի, դպրոցի բացահայտմանը կամ հանդիսանում է երեխայի անձնական և ընտանեկան կյանքի խախտում:
Դուք պարտավորվում եք ծանոթանալ ՎՎ-ի Երեխաների պաշտպանության քաղաքականությանն ու ուղեցույցներին և գործել դրանց լիարժեք համապատասխանությամբ:
«Տուր Նվեր» արշավ
Կարող եք նաև ընտրել Donate.am հարթակում հասանելի «Տուր Նվեր» արշավին մասնակցելը, որով կարող եք միջոցներ տրամադրել երեխաների համար հատուկ նվերների փաթեթներ ձեռք բերելու համար: Մենք պարբերաբար թարմացնում ենք մեր Նվերների Ցանկը, որը հասանելի է Կայքում, որտեղից Դուք կարող եք ընտրել Նվեր: Նվերների փաթեթների հիմնական կատեգորիաները ներառում են հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, դպրոցական պարագաներ, գյուղատնտեսական կենդանիներ և նման այլ փաթեթներ, որոնք նպատակ ունեն դրական փոփոխություն մտցնել երեխաների կյանքում:
Դուք կարող եք Նվեր գնել երրորդ անձի անունով, ով շահառուներից կստանա ձեռագործ «Շնորհակալություն» քարտ: Բացի այդ, մենք կարող ենք, որպես կանոն, էլեկտրոնային փոստով հաշվետվություններ ուղարկել` ստացված նվերները հաստատող լուսանկարներով:
Կայքում Նվեր գնելու համար կարող է անհրաժեշտ լինել, որ Մեզ տրամադրեք, կամ այլապես ունենաք տարբերակ` Մեզ տրամադրելու Ձեր անունն ու ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև ներկայացնել մեկնաբանություններ/նկատառումներ և ընտրել նվերների և (կամ) դրանց բաղադրիչների քանակը: Վճարման նույն տարբերակներն ու պայմաններն են կիրառվում, ինչ Կայքի միջոցով կատարված Ընդհանուր նվիրատվությունների դեպքում:
Կայքում ներկայացված անձնական տեղեկությունները
Հովանավորի հաշիվ ստեղծելու, Կայքում Ընդհանուր նվիրատվություններ անելու կամ «Տուր Նվեր» արշավին մասնակցելու համար կարող է անհրաժեշտ լինել, որ Մեզ տրամադրեք, կամ այլապես ունենաք տարբերակ` Մեզ տրամադրելու որոշակի անձնական տեղեկություններ, ինչպես նկարագրված է վերևում: Կայքի կամ Donate.am հարթակի օգտագործման միջոցով Մեզ ներկայացված ցանկացած անձնական տեղեկություն կհավաքվի և կմշակվի սույն Դրույթների և Պայմանների, ինչպես նաև մեր Գաղտնիության Քաղաքականության համաձայն: Դուք եք կրում ձեր անձնական տեղեկատվության ճշմարիտ, ճշգրիտ, ոչ հնացած և ամբողջական լինելու համար ողջ պատասխանատվությունը:
Խնդրում ենք ուսումնասիրել մեր Գաղտնիության Քաղաքականությունը՝ իմանալու, թե ինչպես և որքանով ենք Մենք օգտագործում և մշակում Ձեր անձնական տեղեկությունները, ներառյալ՝ երբ և ում կարող ենք փոխանցել նման անձնական տեղեկությունները:
Օգտագործման սահմանափակ Լիցենզիա
Սույն Դրույթները և Պայմանները Ձեր կողմից ընդունելու դեպքում Ձեզ տրվում է Կայքը և դրա հիմքում ընկած Donate.am հարթակը բացառապես այստեղ նկարագրված նպատակների համար մուտք գործելու և օգտագործելու ոչ բացառիկ, չեղարկելի, սահմանափակ, չփոխանցվող և ոչ ենթալիցենզավորվող իրավունք («Լիցենզիա»): Դուք պարտավորվում եք չօգտագործել Կայքը և դրա հիմքում ընկած Donate.am հարթակը որևէ այլ նպատակով:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ձեր Լիցենզիան չի ներառում` (ա) Կայքի և դրա հիմքում ընկած Donate.am հարթակի կամ դրանում առկա որևէ տեղեկատվության կամ Բովանդակության ածանցյալ աշխատանքների ստեղծում, ձևափոխություն, փոփոխություն, վերանայում, այլ վերափոխումներ կամ այլ կերպ ածանցյալ օգտագործում, (բ) Կայքի և դրա հիմքում ընկած Donate.am հարթակի ապաբանաքաղում (դեկոմպիլյացիա), հետադարձ հայտնագործում կամ ելակետային կոդի ստանալու փորձ (բացառությամբ այն դեպքերի, երբ գործող օրենսդրությունը հատուկ արգելում է նման գործունեության սահմանափակումը) կամ (գ) Կայքի և դրա հիմքում ընկած Donate.am հարթակի ցանկացած օգտագործում սույն Դրույթներում և Պայմաններում հստակորեն նշված նպատակներից տարբերվող նպատակների համար:
Եթե հստակորեն այլ բան նշված չէ այստեղ, սույն Դրույթներում և Պայմաններում ոչինչ չի մեկնաբանվում որպես մտավոր սեփականության, գույքային կամ այլ իրավունքի որևէ լիցենզիայի տրամադրում՝ լինի դա էսթոպելով, ենթադրաբար կամ այլ կերպ:
Առանց Մեր նախնական գրավոր թույլտվության Կայքի ցանկացած օգտագործում, բացառությամբ սույնով հստակորեն լիազորված լինելու դեպքում, խստիվ արգելվում է և կդադարեցնի սույնով տրված Լիցենզիան և կարող է Ձեզ պատասխանատվության ենթարկել օրենքի խախտման համար:
Լիցենզիայի պայմաններին Ձեր համապատասխանությունը որոշելու և սույն Դրույթները և Պայմանները կիրառելու նպատակով Մենք կարող ենք. (ա) վերահսկել բոլոր հաղորդակցությունները և շփումները, որոնք Դուք ունեք հովանավորվող երեխաների և (կամ) նրանց ընտանիքների, ինչպես նաև ՎՎ-ի այլ շահառուների հետ, (բ) վերահսկել Ձեր կողմից ցանկացած Բովանդակության կամ տեղեկատվության օգտագործումը և ապահովել, որ պահպանեք սույն Դրույթներում և Պայմաններում նշված այդ տեղեկատվության օգտագործման պայմանները և պահանջները, (գ) կասեցնել և (կամ) ջնջել Ձեր հաշիվը որպես Հովանավոր սույն Դրույթների և Պայմանների և (կամ) Գաղտնիության Քաղաքականության ցանկացած խախտման և (կամ) Ձեր կողմից երեխայի շահերի, իրավունքների դեմ կատարված որևէ ապօրինի կամ անօրինական գործողության դեպքում, ներառյալ, առանց սահմանափակման` երեխայի անձնական կյանքի գաղտնիության խախտում կամ չարտոնված շփում երեխայի և (կամ) նրա ընտանիքի հետ, դ) խնդրել մուտք գործել երեխայի և (կամ) նրա ընտանիքի հետ ցանկացած նամակագրություն և (կամ) էլեկտրոնային փոստով հաղորդակցություն:
Կայքի Մուտքի և Օգտագործման Կասեցում և Դադարեցում
Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ կասեցնել կամ դադարեցնել Ձեր մուտքը Կայք և դրա հիմքում ընկած Donate.am հարթակ կամ դրանց որևէ մասի օգտագործումը: Եթե դուք համաձայն չեք սույն Դրույթներին և Պայմաններին, ապա Ձեր միակ և բացառիկ միջոցը Կայքը չօգտագործելն է: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Կայքի օգտագործման դադարեցումը Ձեր միակ և բացառիկ միջոցն է Մեզ հետ ցանկացած վեճի առնչությամբ:
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ ընդմիշտ կամ ժամանակավորապես դադարեցնել Կայքի և դրա հիմքում ընկած Donate.am հարթակի կամ դրա որևէ մասի տրամադրումը և (կամ) սպասարկումը: Նման դեպքում Կայքից կամ դրա մի մասից օգտվելու Ձեր Լիցենզիան ինքնաբերաբար կդադարեցվի կամ կկասեցվի:
Մենք կարող ենք նաև դադարեցնել Ձեր մուտքը դեպի Կայք և դրա հիմքում ընկած Donate.am հարթակ՝ ծանուցմամբ կամ առանց, եթե Մենք (մեր հայեցողությամբ) համարենք, որ դուք խախտել եք սույն Դրույթները և Պայմանները կամ այլ կերպ վնաս եք պատճառել կամ կարող եք վնաս պատճառել Մեզ կամ որևէ երրորդ կողմին կամ ՎՎ-ի շահառուներին:
Վարքագծի Պահանջներ և Մուտքի Սահմանափակումներ
Ձեր կողմից Կայքի օգտագործումը և մուտքը ենթակա են բոլոր գործող ներպետական և միջազգային օրենքներին և կարգավորումներին, և Դուք համաձայնում եք չխախտել այդպիսի օրենքներն ու կարգավորումները Կայքի և դրա հիմքում ընկած Donate.am հարթակի Ձեր օգտագործման և մուտք գործելու ժամանակ: Բացի այդ, Դուք համաձայնում եք, որ (ա) Դուք չեք միջամտի մեկ այլ օգտատիրոջ կողմից Կայքի օգտագործմանը, (բ) Դուք չեք միջամտի կամ խափանի ՎՎ-ի կամ Կայքի անվտանգության միջոցառումներին, (գ) Դուք չեք միջամտի կամ խափանի Կայքին միացված ցանցերին և կպահպանեք նման ցանցերի բոլոր կարգավորումների, քաղաքականության և ընթացակարգերի պահանջները, (դ) Կայքում Ձեր գործարքների ժամանակ Դուք կպահպանեք կիրառելի օրենսդրության պահանջները, որոնք վերաբերում են տարբեր երկրներից արտահանվող և ներմուծվող տեխնիկական տվյալների փոխանցմանը` համաձայն սույն Դրույթների և Պայմանների, (ե) Դուք չեք օգտագործի Կայքը՝ որևէ անօրինական վարքագծի մեջ ներգրավվելու համար, (զ) Կայք մուտք գործելիս կամ օգտագործելիս Դուք պետք է մշտապես պահպանեք սույն Դրույթների և Պայմանների պահանջները:
Որպես Կայքի և դրա հիմքում ընկած Donate.am հարթակի օգտագործման պայման՝ Դուք խոստանում եք, որ (ա) չեք օգտագործի Հարթակը այն դեպքում, եթե չի լրացել Ձեր օրենսդրությամբ սահմանված Կայքից կամ դրա ծառայություններից օգտվելու համար թույլատրելի տարիքը, (բ) Դուք չեք օգտագործի Կայքը որևէ նպատակով, որը խախտում է հանրային կամ բարոյական իրավունքները, ներառյալ, առանց սահմանափակման` (i) մոլորեցնել, ապակողմնորոշել, չարաշահել, հետապնդել, վախեցնել ՎՎ-ին, նրա շահառուներին, ներառյալ Ձեր կողմից հովանավորվող երեխային և (կամ) նրա ընտանիքին, (ii) նպաստել փոխանցմանը կամ փոխանցել որևէ Բովանդակություն, որը մոլորեցնող, ապակողմնորոշիչ, զրպարտական, ատելությամբ լի, սրբապիղծ է, (iii) երեխաների լուսանկարներ, տեսանյութեր կամ Կայքում առկա այլ Բովանդակություն ներբեռնել կամ օգտագործել ցանկացած անօրինական, ապօրինի, անբարոյական կամ այլ ոչ լիազորված նպատակների համար:
Դուք նաև համաձայնում եք պաշտպանել, փոխհատուցել և զերծ պահել ՎՎ-ին, ինչպես նաև նրանց հիմնադիրներին, դուստր և կախյալ կազմակերպություններին, պաշտոնյաներին, աշխատողներին և անկախ կապալառուներին ցանկացած կորստից, պատասխանատվությունից, վնասներից և ծախսերից (ներառյալ, առանց սահմանափակման` իրավական վճարներից), որոնք բխում են որևէ երրորդ կողմի հայցից կամ պահանջից, որը առաջանում կամ կապված է Ձեր` Կայքի օգտագործման հետ, Ձեր կողմից սույն Դրույթների և Պայմանների կամ որևէ երրորդ կողմի իրավունքների խախտման հետ, ներառյալ երեխաների իրավունքների և շահերի ցանկացած խախտում, ներառյալ, առանց սահմանափակման` գաղտնիության իրավունքի։
Տեխնիկական խնդիրներ
Կարող են լինել դեպքեր, երբ Կայքը կարող է ընդհատվել, կամ որևէ այլ տեխնիկական դժվարություններ կարող են առաջանալ՝ կապված Ձեր կողմից Կայք մուտք գործելու և դրա օգտագործման հետ: Դուք ընդունում եք, որ նման դեպքերում Մենք պատասխանատվություն չենք կրում Կայքի ցանկացած կասեցման, դադարեցման կամ ընդհատման համար:
Հրաժարում պատասխանատվությունից
ԴՈՒՔ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԿԱՅՔԻ ԵՎ DONATE.AM ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ԿԱ» ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ` ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ` ՀՍՏԱԿ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՄ ՉԽԱԽՏԵԼՈՒ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ: ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐԸ ԲԽՈՒՄ Է ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՅՔԻ ԿԱՄ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ: ՎՎ-Ն, ՆՐԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԲԽՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕՏԳԱԳՈՐԾՈՒՄԻՑ, ՆԵՐԱՌՅԱԼ ՆՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ, ՈՉ ՃԻՇՏ ԿԱՄ ԽԱՐԴԱԽ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ: ԿԱՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐԵՎԷ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ՉԻ ՏՐՎՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐՈՒՍԻ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՎԱՐԱԿԻՉ ԿԱՄ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՐՈՒՍԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ, ԵՎ ԱՎԵԼԻՆ, ԴՈՒՔ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՉԱՓՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ ՀՍՏԱԿՈՐԵՆ, ԵՆԹԱԴՐՅԱԼ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ: ԱՌԱՆՑ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ, ՎՎ-Ն ՉԻ ՏԱԼԻՍ ԵՎ ՉԻ ՏՎԵԼ ՈՐԵՎԷ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԿԱՅՔԸ ՃՇԳՐԻՏ Է, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀՈՒՍԱԼԻ, ՈՉ ՀՆԱՑԱԾ, ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ, ԶԵՐԾ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻՑ ԿԱՄ ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ ՁԵՐ ՍԱՐՔԻ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՎ ԴՈՒՔ ՄՈՒՏՔ ԵՔ ԳՈՐԾՈՒՄ ԿԱՅՔ:
Անձեռնմխելիություն և Պատասխանատվության Սահմանափակում
ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ` ԱՅՍՏԵՂ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԵՎ ԲՈԼՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԿԱՄ ՎՆԱՍՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԿԱՄ ԿԱՊՎԱԾ ԵՆ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ): ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՎՎ-Ն, ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ԵՎ ԿԱԽՅԱԼ ԿԱՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԱՆՁԻ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՄԵՐ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՈՐԵՎԷ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՓԱՍՏԱՑԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՊԱՏԺԻՉ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ, ԿՈՐՑՐԱԾ ԵԿԱՄՏԻ ԿԱՄ ՇԱՀՈՒՅԹԻ, ԿՈՐՑՐԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԱՅԴ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ Է ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՆ:
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՎՎ-Ի ԿԱՄ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԲԽՈՒՄ ԿԱՄ ԱՌՆՉՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ, ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ ԱՅՆ ԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ 3 (ԵՐԵՔ) ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐԵԼ ԵՔ ԿԱՄ ԱՅԼՈՒՐ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՔ ՎՎ-ԻՆ:
ՈՐՈՇ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՅՈՒՐԻՍԴԻԿՑԻԱՆԵՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ: ԱՅԴՊԻՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՅՈՒՐԻՍԴԻԿՑԻԱՆԵՐ ՎՎ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ:
Այլ դրույթներ
Սույն Դրույթների և Պայմանների ստեղծումը, բովանդակությունը և մեկնաբանումը, ինչպես նաև Ձեր կողմից Կայքի օգտագործումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ չներառելով միջազգային մասնավոր իրավունքի դրույթները:
Սույն Դրույթների և Պայմանների հետ կապված ցանկացած վեճ ենթակա է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների բացառիկ ընդդատությանը: Սույնով Դուք անդառնալիորեն և անվերապահորեն համաձայնում եք այս դատարաններին բացառիկ անձնական ու առարկայական ընդդատությանը: Հնարավորության սահմաններում Ձեր և ՎՎ-ի միջև բոլոր վեճերը առաջին հերթին կլուծվեն բանակցությունների միջոցով: Սույնով Դուք հավելյալ համաձայնում եք, որ հաշվի առնելով ներգրավված երեխաների շահերը, ինչպես նաև նրանց անձնական և ընտանեկան կյանքի իրավունքները պահպանելու նպատակով` բոլոր դատական գործընթացները պետք է իրականացվեն դռնփակ լսումների միջոցով:
Եթե Դուք խախտում եք սույն Դրույթներն ու Պայմանները, կամ եթե Դուք դրսևորում եք որևէ վարքագիծ, որը Մենք, Մեր հայեցողությամբ, կարծում ենք, որ խախտում է որևէ կիրառելի օրենք կամ այլ կերպ վնասում է ՎՎ-ի, նրա շահառուների, որևէ Հովանավորվող երեխայի և (կամ) նրա ընտանիքի կամ որևէ երրորդ կողմի շահերին, Մենք կարող ենք Ձեզ նախազգուշացնել խախտման մասին, կամ կարող ենք անմիջապես կասեցնել կամ դադարեցնել Ձեր` Կայքի կամ դրա որևէ մասի մուտքը կամ օգտագործումը, կամ Մենք կարող ենք անմիջապես ջնջել Ձեր հաշիվը որպես Հովանավոր և ներառել Ձեզ Ներդրողների սև ցուցակում: Դուք ընդունում եք, որ ՎՎ-ն պարտավոր չէ, բայց կարող է Ձեզ ծանուցել նախքան Կայք կամ դրա որևէ մասի Ձեր մուտքը կամ օգտագործումը դադարեցնելը կամ կասեցնելը: Կախված Ձեր խախտման ծանրությունից և տեսակից, ՎՎ-ից կարող է պահանջվել հայց ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին և հայտնել Ձեր կողմից կատարված ցանկացած անօրինական, ապօրինի կամ քրեական հանցագործության մասին:
Եթե սույն Դրույթների և Պայմանների որևէ դրույթ համարվում է անօրինական, առոչինչ կամ որևէ պատճառով ենթակա չէ կատարման, այդ դրույթը համարվում է անջատելի սույն համաձայնագրից և չի ազդում մնացած դրույթների վավերականության և կատարման վրա: Սույն Դրույթները և Պայմանները կազմում են Ձեր ամբողջ համաձայնագիրը ՎՎ-ի հետ՝ կապված դրանց առարկայի հետ և գերակայում են ցանկացած այլ նախկին գրավոր դրույթներին և ցանկացած բանավոր կամ գովազդային հայտարարությանը՝ կապված նման առարկայի հետ: Սույն Դրույթների և Պայմանների որևէ դրույթի կատարումից կամ խախտումից ցանկացած հրաժարում, որևէ դեպքում չի հանդիսանում հրաժարում այդ դրույթից կամ պայմանից կամ դրա հետագա խախտումից: Եթե որևէ վեճ առաջանա սույն Դրույթների և Պայմանների առնչությամբ, կողմը, ում պահանջները բավարարվել են մյուս կողմի կողմից փոխհատուցվում է դրա հետ կապված ցանկացած և բոլոր իրավական վճարների և ծախսերի համար:
Կոնտակտային Տվյալներ
Եթե սույն Դրույթների և Պայմանների վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք կապ հաստատել Մեզ հետ Կայքի ինտեգրված հաղորդագրությունների գործիքի միջոցով կամ էլ. փոստի հետևյալ հասցեով` [email protected]:
Ունե՞ք երեխաների պաշտպանության կամ չափահաս շահառուների վերաբերյալ մտահոգություն կամ որևէ այլ մտահոգություն Վորլդ Վիժնի աշխատանքի կամ անձնակազմի վարքագծի վերաբերյալ: Վորլդ Վիժնը պարտավորվում է քայլեր ձեռնարկել ստացված յուրաքանչյուր զեկույցի վերաբերյալ: Հայտնեք ձեր մտահոգության մասին գաղտնի կերպով այստեղ՝ http://worldvision.ethicspoint.com