Մարտի 17-ին Վորլդ Վիժն Հայաստանը դրամահավաք սկսեց` աջակցելու արտակարգ իրավիճակի օրերին էլ ավելի ծանր վիճակում հայտնված ընտանիքներին: Բազմաթիվ սրտացավ մարդկանց շնորհիվ հաջողվեց մեկ ամսվա ընթացքում սնունդ և հիգիենայի պարագաներ տրամադրել ❗️751❗️ ընտանիքների, որտեղ կարիքն ավելի սուր էր այս օրերին:
Այսօր պատմում ենք այն սրտացավ մարդկանց մասին, որոնք Սուրբ Զատկի նախօրեին իրենց հոգատարությունն ու ջերմությունը փոխանցեցին Վարդենիսի տարածաշրջանում ապրող 50 ծայրահեղ աղքատ ընտանիքի։
Շնորհակալ ենք բոլոր այն նվիրատուներին, որոնց ջանքերի շնորհիվ Կապանի համայնքներում ապրող 50 ծայրահեղ աղքատ ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաներ։
Ձեր առօրյա գնումները կատարելիս չմոռանաք նաև մեր ԲԱՐԻ ԶԱՄԲՅՈՒՂ-ում թողնել սնունդ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց համար։
Սիսիանի և Ճամբարակի համայնքներում ապրող 106 ընտանիք, որ այս օրերին հայտնվել էր ծանր իրավիճակում, ստացավ այդքան անհրաժեշտ սնունդ երկու շաբաթվա համար։
Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։
Վորլդ Վիժն Հայաստանի բարի կամքի դեսպանների ուղերձը:
Այս օրերին Վորլդ Վիժնում հրաշքի ականատեսն ենք դառնում ՝ տասնյակ մարդիկ, իրենք էլ լինելով մեկուսացված, նվիրատվություն են կատարում, և մենք կարողանում ենք այդքան անհրաժեշտ սնունդ հասցնել ամենակարիքավորներին։
ՀՀ-ում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում Վորլդ Վիժնն աջակցում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող 700 ընտանիքի՝ տրամադրելով նրանց առաջնային անհրաժեշտության սնունդով և հիգիենայի պարագաներով և այդպիսով իսկ բարձրացնելով նրանց դիմակայունությունը: