Ուժեղ կանայք, ուժեղ երեխաներ. հետազոտություն
Վորլդ Վիժն Հայաստանն իրականացրել է «Ուժեղ կանայք, ուժեղ երեխաներ» խորագրով հետազոտությունը՝ ավելի լավ հասկանալու և համապարփակ անդրադարձ կատարելու մոր և երեխաների բարեկեցության փոխկապակցվածությանը։ Սույն հետազոտությունը բացահայտում է կանանց հզորացման և երեխաների բարեկեցության գործոնները Հայաստանում, ցույց է տալիս, թե ինչպես են կանանց սոցիալ-դեմոգրաֆիկ վիճակն ու հզորացումը ազդում երեխաների բարեկեցության վրա։ Հետազոտությունն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրային տարածքներում՝ շահառու 11-17 տարեկան երեխաների և նրանց մայրերի մասնակցությամբ։