Տևողություն - Հուլիս 2023 - Հունիս 2025
Ծրագրի բյուջե - 1,039,506 Եվրո
Դոնոր - Եվրոպական Միություն
Իրականացման վայր - Հայաստան (Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր), Վրաստան (Իմերեթի, Կախեթի, Ջավախք և Սամեգրելո շրջաններ), Մոլդովա (Քիշնևի, Բալթիի և Չահուլի շրջաններ)
Իրականացնող գործընկերներ - Վորլդ Վիժն Հայաստան, Վորլդ Վիժն Վրաստան, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամ, ՄիլենիուՄ վերապատրաստման և զարգացման ինստիտուտ (Մոլդովա)
Ծրագրի կարգավիճակ - Ընթացիկ
Հիմնական ձեռքբերումներ
Նպատակները և վերջնական արդյունքը
Ծրագիրը խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը ինչպես ժողովրդավարական, այնպես էլ տնտեսական կյանքում՝ երիտասարդների շրջանում զորեղացնելով ձեռնարկատիրական և կարիերայի կառավարման հմտությունները՝ կենտրոնում ունենալով անբարենպաստ պայմաններում գտնվող երիտասարդներին: Ծրագիրը նաեւ աջակցում է երիտասարդների կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկություններին, որոնք լուծում են համայնքային խնդիրները եւ գործում թվային տնտեսության ու դեպի կանաչ տնտեսության անցման ոլորտում Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում։
Ծրագրի ընդհանուր նպատակն է ստեղծել ձեռնարկատիրական և փափուկ հմտություններ ստանալու համար հնարավորություններ երիտասարդների համար, ինչպես նաև բարելավել սոցիալական ձեռներեցության նախադրյալները Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի երիտասարդների համար հետևյալ ենթանպատակների միջոցով։
Հիմնական գործողություններ
Հիմնական գործողությունները ներառում են՝ երիտասարդների համար ձեռնարկատիրության թեմայով դասընթացների իրականացում, գաղափարների ներկայացման ազգային միջոցառումներ և ներկայացման ու մրցանակաբաշխության արարողությունների կազմակերպում, մտածողության և սոցիալական ձեռներեցության ձեռնարկի դիզայնի մշակում, կրթական հաստատությունների, երիտասարդական կազմակերպությունների, բիզնես աջակցության կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ մասնագետների համար դիզայն մտածողության և սոցիալական ձեռներեցության վերաբերյալ վերապատրաստումների (ToTs) կազմակերպում, “SKYE Net” միջազգային հարթակի հիմնադրում, ազգային և միջազգային ֆորումների կազմակերպում, երիտասարդական 10 կազմակերպություններին ենթադրամաշնորհների տրամադրում։