Նվիրաբերել

Տևողություն - Նոյեմբեր 2024 – Նոյեմբեր 2027

Ծրագրի բյուջե - 3,000,000 €

Դոնոր - Եվրոպական Միություն

Իրականացման վայր - Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզեր

Իրականացնող գործընկերներ - Ծրագրի համակարգող՝ «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիﬓադրամ , Իրականացնող գործընկերներ՝  Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա, «Մարդը կարիքի ﬔջ» ՀԿ

Ծրագրի կարգավիճակ - Ընթացիկ

Նպատակները և վերջնական արդյունքը

 

Ծրագրի նպատակն է բարելավել հասարակության առավել խոցելի խմբերի՝ մասնավորապես ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական պաշտպանությունը Հայաստանում ՝սոցիալական աշխատանքի ﬔխանիզﬓերի հզորացման ﬕջոցով` տրամադրելով համապատասխան աջակցություն, ապահովելով սոցիալական պատրոնաժի, խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիությունն ու որակը։

                                                                                       Հիմնական գործողություններ

1. Որակյալ սոցիալական ծառայություններ աշխատուժ

- Սոցիալական նոր ծառայությունների՝ սոցիալական պատրոնաժի, սոցիալ-վերականգնողական ‘ խնամքի ծառայությունների (տնային խնամք, «փոքր խմբային տուն») մշակում  պիլոտավորում,

- Վերոնշյալ երեք ծառայությունների ամբողջական փաթեթի ներկայացում ՀՀ կառավարությանը՝ որպես օրինակելի մոդելներ ընդունելու ՀՀ այլ մարզերում կիրարկելու նպատակով,

- Երկու փոքր խմբային տների հիﬓում Տավուշի  Արագածոտնի մարզերում,

- Մարալիկի սոցիալական կացարանի ﬕջավայրի բարելավում/բարեկարգում  ծառայությունների ընդլայնում,

- 90-100 սոցիալական աշխատողների, աջակցող մասնագետների կարողությունների հզորացում։

2. ՔՀԿ-ների կարողությունների հզորացում

- 15-18 ՔՀԿ-ների կարողությունների զարգացում (երեխաների ցերեկային խնամք, տարեցների խնամք, արագ արձագանք արտակարգ իրավիճակներում, սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում),

- 10 ենթադրամաշնորհների տրամադրում ՝ նորարարական  ներառական սոցիալական ծառայությունները առավել խոցելի բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով։

3. ԶԼՄ-ների կարողությունների հզորացում խոցելիության հարցերում

- 10-12 լրագրողների  բլոգերների վերապատրաստում ՝ սոցիալական բնույթի խոցելիության թեմաները պատշաճ լուսաբանելու նպատակով,

- 10 ﬔդիանյութերի հրապարակում ՝ խոցելի խմբերի սոցիալական խնդիրների իրազեկման նպատակով։

4. Աջակցություն խոցելի բնակչությանը

- Ծրագրի շրջանակներում ուղղակի աջակցություն կստանան 2000-2100 անձ, այդ թվում ԼՂ-ից տեղահանվածներ,

- 600-700 առավել խոցելի անձ կօգտվի ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կողﬕց տրամադրվող սոցիալական նոր ծառայություններից,

- 200-ից ավելի խոցելի անձ խնամք կստանա փոքր խմբային տներում  Մարալիկի սոցիալական կացարանում,

- 80 խոցելի անձ կներգրավվի մասնագիտական վերապատրաստման դասընթացների, որոնց նպատակն է ապահովել նրանց զբաղվածությունը կամ ինքնազբաղվածությունը,

- 20 խոցելի ընտանիքի կտրամադրվեն գործիքներ/անհրաժեշտ պարագաներ՝ իրենց ընտանիքների համար եկամուտ ապահովելու նպատակով։