Տևողություն - Մարտ 2023 - Հունիս 2026
Ծրագրի բյուջե - 2,000,000 Եվրո, ԵՄ ներդրումը՝ 1,200,000 Եվրո, համաֆինանսավորում` 800,000 Եվրո (Կոնրադ Ադենաուեր - KAS)
Դոնոր - Եվրոպական Միություն և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն
Իրականացման վայր - Արմավիրի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր
Իրականացնող գործընկերներ - Ծրագրի համակարգող՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, Իրականացնող գործընկերներ՝ Վորլդ Վիժն Հայաստան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»
Ծրագրի կարգավիճակ - Ընթացիկ
Նպատակները և վերջնական արդյունքը
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու, ապագա առաջնորդներ ձևավորելու, ինչպես նաև երկրի սոցիալական, քաղաքական և հասարակական կյանքում վերջիններիս ավելի ակտիվ մասնակցությանը նպաստելու համար:
Հայաստանի քաղաքային և գյուղական շրջանների քաղաքացիական հասարակության միջև երիտասարդության հետ կապված քաղաքականության, շահերի պաշտպանության, տարբեր առաջնորդական և կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և ինստիտուցիոնալացման շուրջ ավելի լավ համակարգման համար ծրագիրը նպատակ ունի ընդլայնել և խորացնել երիտասարդության և երիտասարդ քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցությունը։ Ծրագիրը նաև իր առանձնահատուկ դերը ունի Հայաստանում երիտասարդների և երիտասարդության հետ առնչվող քաղաքացիական հասարակության կառույցների մեդիա գրագիտության բարձրացմանը և ոլորտում առկա խնդիրների լուսաբանմանը, որն իր նպաստը կունենա երիտասարդների կողմից որակյալ բովանդակության ստեղծմանը և կաջակցի դրա սահուն առաջմղմանը: Հատկապես երիտասարդների՝ որպես առցանց հարթակների ակտիվ օգտատերերի, մեդիագրագիտությունը ևս կամրապնդի Հայաստանում ժողովրդավարական հասարակության հիմքերը։
Հիմնական գործողություններ
Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ծրագրի իրականացման շրջանակներում կներառվեն հետևյալ հիմնական գործողությունները՝ ամենամյա երիտասարդական ֆորումը, երիտասարդների համար «Մոդել Հայաստան» ուսումնական ծրագրի մշակումը և իրականացումը, Տարածաշրջանային փափուկ հմտությունների դասընթացների, շահերի պաշտպանության և միջոցառումների կազմակերպումը, 40 ինքնագնահատված, ընտրված երիտասարդական ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և ենթադրամաշնորհների տրամադրումը, Առաջնորդության զրույցների և սիմուլյացիաների կազմակերպումը, Հայաստանում երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների հիմնումը և հզորացումը, Առաջնորդության և գաղափարների լաբորատորիաների իրականացումը և աշակերտական խորհուրդների կարողությունների հզորացումը:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Էլ․ հասցե՝ [email protected]
Facebook` Երիտասարդները գործելիս