Նվիրաբերել

 

Տևողություն - Փետրվար 2024 - Հունվար 2027 

Ծրագրի բյուջե - 1,111,111 Եվրո

Դոնոր - Եվրոպական Միություն

Իրականացման վայր - Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր

Իրականացնող գործընկերներ - Վորլդ Վիժն Ֆրանսիա, Վորլդ Վիժնի Երեխաների Պաշտպանության Հիմնադրամ, «Լիարժեք կյանք» ՀԿ, «Ագաթ» ՀԿ, «ՍՈՐՍ» հիմնադրամ 

Ծրագրի կարգավիճակ - Ընթացիկ

Հիմնական ձեռքբերումներ

30

հարբժշկական մասնագետ մասնագիտական վերապատրաստում է անցել ՖՄԴ վերաբերյալ և ատեստավորվել

 

68

իրավական ոլորտի մասնագետ՝ դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, հանրային պաշտպաններ, դատախազներ և քննիչներ, վերապատրաստվել է ՖՄԴ վերաբերյալ
 

60

հարբժշկական մասնագետի համար անց են կացվել ՖՄԴ վերաբերյալ իրազեկման հանդիպումներ` ՀՀ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերում

110

մասնագետ`ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից, մասնակցել է անձնական օգնականի ծառայության թեմայով դասընթացին 

178

ՄՍԾ-ի պատասխանատու աշխատակից վերապատրաստում է անցել անձնական օգնականի ծառայությունների կարիքների գնահատման վերաբերյալ

5

մասնագիտական խորհրդակցություն է կազմակերպվել հայկական ՀԿ-ների և եվրոպացի հաշմանդամության իրավունքի փորձագետների միջև

 

28

զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչ վերապատրաստվել է հաշմանդամության իրավունքների և ՖՄԴ-ի վերաբերյալ հաղորդման թեմայով
 

81

մասնագետ մասնակցել է վերապատրաստման դասընթացների՝ հավաստագրման քննությանը մասնակցելու և անկախ գնահատող դառնալու նպատակով

2

«Գույքադարան» հիմնադրվել և հագեցվել է համապատասխան գույքով՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերում

Նպատակները և վերջնական արդյունքը

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:

Հիմնական գործողություններ

Հիմնական գործողությունները ներառում են՝ քաղաքականության և կարգավորող միջավայրի հզորացում՝ ապահովելու սոցիալական ներառումը և ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) համակարգի արդյունավետ ներդրումը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության խթանում հասարակության լայն շերտերում, հաշմանդամության գնահատման կենտրոններին աջակցում՝ գնահատելու ավելի մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձանց, աջակցում հետգնահատման ծառայությունների տրամադրման և վերահսկման գործընթացին, ՀԿ-ների և կոալիցիաների հզորացում՝ նրանց դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց գործակալներ` քաղաքականության և ծառայությունների մատուցման մակարդակներում, աջակցություն ՀԿ-ներին՝ նախագծել և գործարկել հետգնահատման նորարարական ծառայություններ, ինչպես նաև իրականացնել դրանց մշտադիտարկումը։

Պատկերասրահ

Առնչվող տեսանյութեր