Երազանքի ճամբար

Միասին տոն դարձնենք Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող երեխաների արձակուրդը։

հավաքված է 2795500
մնաց 4904500
նպատակ
7700000
Երազանքի ճամբար

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վորլդ Վիժնը կազմակերպում է ամառային ճամբար Հայաստանի հեռավոր համայնքներում առավել խոցելի ընտանիքներում ապրող երեխաների համար։ Հուլիս ամսին հարյուրավոր երեխաներ մեկ շաբաթ հետաքրքիր, ուսուցողական, նոր գիտելիքներով լի անմոռանալի ժամանակ կանցկացնեն միասին։

Երեխաներից շատերի համար իրենց կյանքում սա առաջին հնարավորությունն է հարազատ համայնքից դուրս գալու, այլ մարզերից իրենց հասակակիցների հետ ծանոթանալու համար։ Ծրագրում ընդգրկված են նաև Արցախից բռնի տեղահանված երեխաներ։

Մենք ունենք նաև ՁԵՐ աջակցության կարիքը՝ ավելի շատ երեխաների հնարավորություն տալու արձակուրդը վայելել պայծառ և գունեղ միջավայրում՝ Երազանքի ճամբարում։

Ձեր և այլ գործընկերների աջակցությամբ նպատակ ունենք ևս 100 երեխայի պարգևել ճամբարին մասնակցելու տոնը։

Աջակցել կարող եք՝ նվիրաբերելով ցանկացած գումար։ Յուրաքանչյուր դրամը արժեքավոր և կարևոր է։