Արցախից տեղահանվածների կողքին

Դրամահավաք՝ Արցախից բռնի տարհանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար։ 

հավաքված է 14564200
Ավարտված
նպատակ
10000000
Արցախից տեղահանվածների կողքին

Կախված ընտանիքի անդամների քանակից, տարիքից և առաջնային կարիքներից՝ ընտանիքին կտրամադրվեն համապատասխան փաթեթներ՝

  • Առաջին անհրաժեշտության սնունդ
  • Հիգիենայի փաթեթ, առաջին անհրաժեշտության պարագաներ ընտանիքի համար, կանանց և երեխաների հիգիենայի պարագաներ, ծածկոց
  • Տաք հագուստ, կոշիկ

Աջակցությունը տեղահանվածներին իրականացնելու ենք մեր տարածքային գրասենյակների՝ Վարդենիսի, Կապանի և Սիսիանի ցերեկային կենտրոնների միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքապետարանների ուղղորդմամբ։