Նվիրաբերել

 

Տևողություն - Հոկտեմբեր 2023 - Սեպտեմբեր 2024 

Ծրագրի բյուջե - 300,000 Եվրո

Դոնոր - Գերմանիայի Օգնության Կոալիացիա

Իրականացման վայր - Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, Սյունիքի մարզ՝ Կապան 

Ծրագրի կարգավիճակ - Ընթացիկ

Նպատակները և վերջնական արդյունքը

«Ապահով տուն՝ Վարդենիս և Կապան համայնքների ամենախոցելի երեխաների պաշտպանություն՝ համայնքների դիմակայունության ամրապնդման և կենսակերպի բարելավման միջոցով» ծրագրի վերջնական նպատակն է՝ աջակցել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի Վարդենիս և Կապան համայնքների առավել խոցելի տնային տնտեսությունների և երեխաների վերականգնմանն ու դիմացկունությանը:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել առավել խոցելի տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական դիմացկունությունը՝ կենսագործունեության և պաշտպանության միջամտությունների միջոցով:
Ծրագրի մյուս նպատակն է՝ վստահ լինել, որ Վարդենիս և Կապան համայնքները բարելավել են արտակարգ իրավիճակների և հարակից համայնքային ծառայությունների դիմացկունությունը:

 

Հիմնական գործողություններ

Հիմնական գործողությունները ներառում են՝ խոցելի երեխաների մեծամասնությանը սոցիալ-հոգաբանական բարեկեցությունը բարելավելու հնարավորությունների տրամադրում՝ MHPSS աջակցության և կյանքի հմտությունների դասերի միջոցով, 
խոցելի տնային տնտեսությունների մեծ մասին աջակցություն՝ ապրուստի միջոցները ապահովելու համար, Վարդենիս և Կապան համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցության տրամադրում՝ կոնֆլիկտի նկատմամբ զգայուն արտակարգ իրավիճակների պատրաստվածության կարողությունների և ռեսուրսների հզորացման համար, Վարդենիս և Կապան համայնքներին աջակցության տրամադրում՝ արտակարգ իրավիճակների արձագանքման հետ կապված համայնքային ծառայությունների բարելավման համար:

Պատկերասրահ