Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին 15/08/2019
IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոց գնալու առաջին անհրաժեշտության պարագաներով։

IDBank-ի աջակցությամբ Երևան քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվել են պաստառներ, որոնց հետևելով նույնիսկ հընթացս կարելի է նվիրատվություն անել։ Դրա համար անհրաժեշտ է 77 777 7733 Idram ID-ով փոխանցել ցանկացած գումար, կարելի է նվիրատվություն անել նաև պաստառի վրա առկա QR կոդ-ով (փոխանցման գումարը 500 ՀՀ դրամ), donate.am կայքում, ինչպես նաև 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS –ի արժեքը 500 ՀՀ դրամ)։

Բացի այդ՝ IDBank-ի բոլոր մասնաճյուղերում տեղադրված կլինեն ծրար – թերթիկներ, և հաճախորդները հնարավորություն կունենան մասնակիցը լինել բարեգործության՝ նվիրաբերելով 5000 ՀՀ դրամ և նշելով, թե երեխայի համար կոնկրետ ինչ են ցանկանում գնել՝ օրինակ՝ տաբատ, պայուսակ կամ գրենական պիտույքներ։ Գումարը կարելի է նվիրաբերել ինչպես կանխիկ, այնպես էլ Idram-ով՝ թերթիկի վրա առկա QR կոդով (նվիրաբերության մեկանգամյա գումարը՝ 5000 ՀՀ դրամ)։ Հաճախորդին՝ իր կողմից նշված էլ․ փոստով, ծրագրի ավարտին կուղարկվի հաշվետվություն։

Արշավը կամփոփվի սեպտեմբերին, հավաքագրված գումարով շահառու երեխաները կունենան առաջին անհրաժեշտության դպրոցական պարագաներ։

IDBank-ն ու Վորլդ Վիժն Հայաստանը հրավիրում են միասին հարթել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների «Դպրոցի ճամփան»։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ IDBank-ն աջակցում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական նախաձեռնություններին, որոնց նպատակն է բարելավել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների կյանքը․ 2018թ․-ին 150 երեխա IDBank-ի միջոցներով ուղևորվեց կրթական ծրագրերով հագեցած ամառային ճամբար։

Այլ նորություններ

#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019
Երազանքի ճամբար 2018
Երազանքի ճամբար 2018

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:

 

 
29/09/2018