Նվիրաբերել

ՄՈԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ կրթական խաղի ձեռնարկ

«Մոդել Հայաստան»-ը կրթական սիմուլյացիոն խաղ է, որի նպատակն է զարգացնել երիտասարդների ՀՀ հանրային կառավարման համակարգի իմացությունը, առաջնորդության կարողությունները, քաղաքացիական պատասխանատվության զգացումը և քննադատական մտածողությունը։ Խաղը մասնակիցներին հնարավորություն է տալիս ստանձնելու դերեր և հստակ նպատակներ, պատկերացում կազմելու տվյալ դերակատարի նշանակության և գործառույթների վերաբերյալ՝ ստանձնելով համապատասխան հանձնառությունը։ Նախատեսված է ոչ ֆորմալ ուսուցման սկզբունքներով ու մեթոդաբանությամբ կրթական նախագծեր իրականացնող փորձառու կազմակերպությունների և անհատ ուսուցանողների համար։ Մշակված է «ՄԱԿ մոդել» մեթոդաբանության հիմքի վրա՝ տեղայնացնելով և ադապտացնելով Հայաստանյան միջավայրին, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործելու մեկ ամբողջական օր մինչև 5-6 ժամ տևողությամբ խաղ անցկացնելու համար։


«Մոդել Հայաստան» կրթական խաղը մշակվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակություն զարգացման ՀԿ փորձագիտական թիմի կողմից՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։                


Ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: