Տևողություն - Փետրվար 2024 - Հունվար 2027
Ծրագրի բյուջե - 1,111,111 Եվրո
Դոնոր - Եվրոպական Միություն
Իրականացման վայր - Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր
Իրականացնող գործընկերներ - Վորլդ Վիժն Ֆրանսիա, Վորլդ Վիժնի Երեխաների Պաշտպանության Հիմնադրամ, «Լիարժեք կյանք» ՀԿ, «Ագաթ» ՀԿ, «ՍՈՐՍ» հիմնադրամ
Ծրագրի կարգավիճակ - Ընթացիկ
Հիմնական ձեռքբերումներ
Նպատակները և վերջնական արդյունքը
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու հասանելիությունը ծառայություններին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որպես էկոհամակարգի հիմնական դերակատարներ հզորացնելու միջոցով:
Հիմնական գործողություններ
Հիմնական գործողությունները ներառում են՝ քաղաքականության և կարգավորող միջավայրի հզորացում՝ ապահովելու սոցիալական ներառումը և ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) համակարգի արդյունավետ ներդրումը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներգրավվածության խթանում հասարակության լայն շերտերում, հաշմանդամության գնահատման կենտրոններին աջակցում՝ գնահատելու ավելի մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձանց, աջակցում հետգնահատման ծառայությունների տրամադրման և վերահսկման գործընթացին, ՀԿ-ների և կոալիցիաների հզորացում՝ նրանց դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց գործակալներ` քաղաքականության և ծառայությունների մատուցման մակարդակներում, աջակցություն ՀԿ-ներին՝ նախագծել և գործարկել հետգնահատման նորարարական ծառայություններ, ինչպես նաև իրականացնել դրանց մշտադիտարկումը։