Տևողություն - Դեկտեմբեր 2022 - Ապրիլ 2024
Ծրագրի բյուջե - 347,000 ԱՄՆ դոլար
Դոնոր - Շվեյցարիայի զարգացում և համագործակցություն/SDC, Պարենի համաշխարհային ծրագիր/WFP
Իրականացման վայր - Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, Սյունիքի մարզ՝ Սիսիան
Իրականացնող գործընկերներ - ԵԶՖ՝ հիմնական փուլի համար
Ծրագրի կարգավիճակ - Ընթացիկ


Հիմնական ձեռքբերումներ
Նպատակները և վերջնական արդյունքը
«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագիրի նպատակն է հասնել այնպիսի արդյունքի, որ տուժած շրջաններում ընտրված նպատակային խոցելի տնային տնտեսությունները կարողանան սննդի տեսքով բավարարել էական կարիքները, և վերականգնել նրանց հոգեկան-սոցիալական պայմանները: Բացի այդ, վստահ լինել, որ ընտրված կոնֆլիկտից տուժած տեղական համայքներն ունեն սոցիալ-տնտեսական արդյունավետ պլանավորման և օպերատիվացման իրականացման կարողությունների և ռեսուրսների բարելավում:
Հիմնական գործողություններ
Հիմնական գործողությունները ներառում են՝ խոցելի տնային տնտեսություններին նրանց կարիքների հիման վրա սոցիալական աշխատանքի համապարփակ աջակցության տրամադրում, աջակցության ցուցաբերում Վարդենիս, Ջերմուկ և Սիսիան խոշորացված համայնքներում ցնցումների դեպքում համայնքային սոցիալական պաշտպանության հակազդեցությունն ուժեղացնելու համատեքստում տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման համար, թիրախային բնակավայրերի դպրոցներում զինում և կարողությունների կառուցում՝ համագյուղացիների՝ արտակարգ իրավիճակներում հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերելու համար, անհատական և խմբային նիստերի միջոցով 500 երեխաներին և երիտասարդներին հոգեբանական աջակցություն և դրա հետ կապված պրոֆեսիոնալ ծառայությունների տրամադրում, մեծահասակների համար խմբային և անհատական թերապիայի սեանսների անցկացում՝ ըստ կարիքների, խմբի ինտեգրման համար: