Ուղարկեք հաղորդագրություն 7700 համարին`օգնելով մեզ արձագանքել ամենահրատապ կարիքներին:
Մեկ SMS-ի արժեքն է 500 դրամ:
Վարդանը 7 տարեկան է, ապրում է մայրիկի և քրոջ հետ, սովորում 2-րդ դասարանում։ Սիրում է մաթեմատիկա առարկան, արդեն գիտի բազմապատկման աղյուսակը։ Երբ մեծանա, ուզում է դառնալ ոստիկան։ Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վարդանին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Ձեր առօրյա գնումները կատարելիս չմոռանաք նաև մեր ԲԱՐԻ ԶԱՄԲՅՈՒՂ-ում թողնել սնունդ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց համար։
Յոթնամյա Անահիտն ունի 1 եղբայր և 2 քույր։ Մայրը չի աշխատում, հայրը զբաղվում է անասնապահությամբ։ Անահիտի ընտանիքն ապրում է վագոն-տնակում։ Անահիտն ուզում է երաժիշտ դառնալ: «Ես ուզում եմ դաշնամուր ունենալ և հաճախել դաշնամուրի դասերի», - ասում է նա։
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Անահիտին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
«Քարֆուր Հայաստանը» միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին՝ նվիրելով 150 նոր դպրոցական պայուսակ և անհրաժեշտ գրենական պիտույքներ կարիքի մեջ գտնվող ընտանիքների երեխաներին։
«Մեկ տարի առաջ իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ այսքան մեծ սեր ունեմ նկարչության նկատմամբ: ՊիկսԱրտը «բացեց» աչքերս: Համոզված եմ՝ ամեն օր ստացածս գիտելիքները հետագայում այս բնագավառում մասնագիտանալու հիմք կհանդիսանան»
IDBank-ի աջակցությամբ Վորլդ Վիժն Հայաստանը, «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի շրջանակում, պատշաճ հագուստ և անհրաժեշտ դպրոցական պարագաներ ձեռք բերեց Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների բնակավայրերում ապրող դժվար իրավիճակում հայտնված100 երեխայի համար։
Վլադիմիրը 7 տարեկան է, նա լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս աշխույժ տղան երազում է հեծանիվ ունենալու մասին: Վլադիմիրն ուզում է նաև, որ իրենց տանը շատ գրքեր լինեն հեքիաթների մասին, որոնք ինքը կկարողանա կարդալ ինքնուրույն:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վլադիմիրին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Վորլդ Վիժն Հայաստանի բարի կամքի դեսպանների ուղերձը:
Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները: