Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին 14/06/2018
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

«ԱյԴի Բանկի գործունեության կարևորագույն բաղադրիչներից է լինելու սոցիալական, բարեգործական նախաձեռնությունների իրականացումը: Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունը արդեն 30 տարի է Հայաստանում իրականացնում է լրջագույն սոցիալական ծրագրեր, և ուրախ ենք, որ ԱյԴի Բանկի սոցիալական գործունեությունը սկսում ենք հենց այս կազմակերպության հետ: Իսկ բացառիկ պայմաններով համագործակցությունը հետագայի համար ամուր հիմք կդառնա` սոցիալական խնդիրները միասնական ուժերով լուծելու համար»,- ասում է ԱյԴի Բանկի բրենդ մենեջեր Ռուդոլֆ Գաբրիելյանը:

Այլ նորություններ

2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի
2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:

 

 

20/09/2019
Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից
Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։

 

 
14/01/2020