Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Սնունդ և հիգիենիկ պարագաներ 100 ընտանիքների Ամասիայից և Նոյեմբերյանից 27/03/2020
Սնունդ և հիգիենիկ պարագաներ 100 ընտանիքների Ամասիայից և Նոյեմբերյանից

Այս օրերին Վորլդ Վիժնում հրաշքի ականատեսն ենք դառնում ՝ տասնյակ մարդիկ, իրենք էլ լինելով մեկուսացված, նվիրատվություն են կատարում, և մենք կարողանում ենք այդքան անհրաժեշտ սնունդ հասցնել ամենակարիքավորներին։

Շնորհակալ ենք․․․

Միևնույն ժամանակ՝ օրական մի քանի տասնյակ դիմումներ ենք ստանում՝ մարդիկ խնդրում են օգնել՝ լուծել օրվա հացի խնդիրը։

Այսօր մենք նորից ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք մենք էլ օգնության ձեռք մեկնել մեզ դիմող ծայրահեղ աղքատ ընտանիքներին։

Միացե՛ք մեզ՝ այցելե՛լով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։

Իսկ լուսանկարներում Ամասիայի և Նոյեմբերյանի գրասենյակների մեր աշխատակիցներն են։ Նրանք երեկ սնունդ և հիգիենայի պարագաներ բաժանեցին հենց այստեղի համայնքներում ապրող 100 ընտանիքների։


 

 

Այլ նորություններ

Երազանքի ճամբար 2018
Երազանքի ճամբար 2018

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:

 

 
29/09/2018
Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների
Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների

Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։

03/04/2020