Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ «1 օր՝ 1 նվեր» 17/01/2017
«1 օր՝ 1 նվեր»

Սիրով ամփոփում ենք «1 օր՝ 1 նվեր»  ամանորյա ակցիայի արդյունքները:

Ուրախությամբ փաստում ենք, որ Ձեր անմիջական մասնակցությամբ և օգնությամբ կարողացել ենք լիարժեքորեն իրականացնել մեր առջև դրված նպատակը՝ ջերմություն և տոնական տրամադրություն պարգևել 30 երեխաների: 

 Դեկտեմբերի 1-ին մեկնարկած «1 օր 1 նվեր» նախաձեռնության շնորհիվ կարողացանք հավաքագրել 300 000 դրամ, որպեսզի Ամասիայի, Ճամբարակի և Նոյեմբերյանի շրջանների գյուղական համայնքներում ապրող 30 երեխա ստանա ամանորյա նվերներ և քաղցրավենիք:

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է յուրաքանչյուրիդ՝ մեր նախաձեռնություններին վստահելու, աջակցելու և տասնյակ մանուկներին Ձեր սրտի ջերմությունը պարգևելու համար:

Այլ նորություններ

IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

14/06/2018