Բոլորիս կողմից սիրված Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։
Հատկապես շնորհակալ ենք Բակուր Մելքոնյանին` մեր կողքին լինելու և Լյուսի Գևորգյանին` այս ամբողջ ընթացքը սահուն համակարգելու համար։
Շնորհակալ ենք:
Oրական մի քանի տասնյակ դիմումներ ենք ստանում՝ մարդիկ խնդրում են օգնել՝ լուծել օրվա հացի խնդիրը։
Այսօր մենք նորից ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք մենք էլ օգնության ձեռք մեկնել մեզ դիմող ծայրահեղ աղքատ ընտանիքներին։
Միացե՛ք մեզ՝ այցելե՛լով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։
Այլ նորություններ
Այսօր հերթը 10 տարեկան Համլետինն է: Նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ: Որոշել է հայտնի դուդուկահար դառնալ, իսկ երբ մեծանա, երազում է ունենալ իր առանձին կահավորված սենյակը: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Համլետին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն: