Այս ծանր պահին մեր հայրենակիցները բոլորիս աջակցության կարիքն ունեն։ Ստեղծված իրավիճակը հատկապես ազդում է կանանց և երեխաների վրա ինչպես Հայաստանի սահմանամերձ համայնքներում, այնպես էլ Արցախում։
Վորլդ Վիժն Հայաստանը սկսել է դրամահավաք` օգնելու հակամարտությունից տուժած մեր հայրենակիցներին։
Աջակցության տրամադրումը կազմակերպվում է պետական կառույցների հետ՝ ճիշտ ուղղորդման նպատակով։
Այս պահին նախատեսում ենք աջակցել առաջին անհրաժեշտության պարագաներով՝
- հագուստ,
- չոր սնունդ,
- անկողնային և հիգիենայի պարագաներ։
Վորլդ Վիժնն արդեն իսկ կազմակերպում է հրատապ աջակցությունն իր ռեսուրսներով, սակայն լրացուցիչ օժանդակության կարիք կա։
Ձեզ ենք դիմում խնդրանքով՝ եկեք մեկտեղենք ջանքերը և աջակցենք մեր հայրենակիցներին։
Ուրախ կլինենք ընդունել նաև #բնաիրային աջակցություն (բարձեր, սպիտակեղեն, տաք վերմակներ, սրբիչներ, հիգիենայի պարագաներ, հագուստ, չոր սնունդ)։
Միացեք մեր նախաձեռնությանը՝ այցելելով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։
Բնաիրային աջակցությունը կարող եք մոտեցնել Վորլդ Վիժնի Ազգային գրասենյակ՝ ք․ Երևան, Ռոմանոս Մելիքյան 1 հասցեով։
Հարցերի դեպքում զանգահարեք 095005881 հեռախոսահամարին։
#ArtsakhStrong #ԱմուրՀայրենիք #ՊաշտպանվածԵՐԵԽԱՆԵՐ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Այլ նորություններ
Այսօր հերթը 10 տարեկան Համլետինն է: Նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ: Որոշել է հայտնի դուդուկահար դառնալ, իսկ երբ մեծանա, երազում է ունենալ իր առանձին կահավորված սենյակը: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Համլետին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն: