
Հայաստանում ապրող երեխաների 2,3%-ը ծայրահեղ աղքատ է․ Վորլդ Վիժն Հայաստանի կատարած գնահատման արդյունքում պարզվել է, որ 2208 երեխա զրկված է դպրոցական պարագաներ ունենալու հնարավորությունից։ Վորլդ Վիժնը կարող է դպրոցական պարագաներով ապահովել 1689 կարիքավոր երեխայի, սակայն միասին կարող ենք անել շատ ավելին։
Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։
Նախաձեռնությանը միանալու համար կարող եք այցելել այստեղ և, նվիրաբերելով 6500 դրամ, օգնել կարիքի մեջ հայտնված մեկ երեխայի։
Կամ կատարել բանկային փոխանցում 220413350228000 հաշվեհամարին։
Այլ նորություններ

Օր 6 - «1 օր` 1 նվեր»
Այսօր հերթը 10 տարեկան Համլետինն է: Նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ: Որոշել է հայտնի դուդուկահար դառնալ, իսկ երբ մեծանա, երազում է ունենալ իր առանձին կահավորված սենյակը: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Համլետին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
07/12/2016

Ցանկացած նվիրատվություն արժեքավոր է
Նվիրաբերել ՀԻՄԱ