Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ «Հավաքենք ջերմության փազլը» 10/01/2017
«Հավաքենք ջերմության փազլը»

Դեկտեմբերի 13-ին Դալմա Գարդեն Մոլում մեկնարկած «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնության շնորհիվ Վորլդ Վիժնը կարողացավ հավաքագրել 1.718.380 դրամ: Հսկայական փազլը հավաքվեց մեր նվիրատուների աջակցությամբ, իսկ  փազլի վերջին կտորը զգալիորեն ավելի բարձր գնով գնեց Էյջ Էս Ինթերնեյշնլ (HS International) ընկերությունը:

Ակցիայի միջոցով հանգանակված դրամական միջոցները թույլ տվեցին տաք հագուստով ապահովել Հայաստանի թե՛ քաղաքային, և թե՛ սահմանամերձ գյուղական համայնքներում ապրող 95 երեխայի: Հագուստի ընտրությունը կատարվել է երեխաների և ծնողների հետ միասին՝ ելնելով յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներից:

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է յուրաքանչյուրիդ՝ մեր նախաձեռնություններին վստահելու,  աջակցելու և տասնյակ մանուկներին Ձեր սրտի ջերմությունը պարգևելու համար:

Այլ նորություններ

#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019