Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Վորլդ Վիժնը՝ Հայաստանի խոցելի մարդկանց կողքին 18/06/2025

Էլեանոր Մոնբիոթը՝ Վորլդ Վիժն կազմակերպության Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարը, ներկայացնում է, թե ինչպես է կազմակերպության դերը Հայաստանում զարգանում՝ անցնելով տեղական առաջնորդմամբ և ինքնաբավ ֆինանսավորմամբ մոդելի։ Հարցազրույցում նա անդրադառնում է Վորլդ Վիժնի երկարամյա ներկայությանը Հայաստանում՝ տասնամյակներ շարունակ աշխատելով խոցելի երեխաների և ընտանիքների հետ՝ հաճախ ամենադժվար պայմաններում։ Վերջին շրջանում Վորլդ Վիժն Հայաստանը աջակցություն է ցուցաբերել ավելի քան 16,000 մարդու, ովքեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ անհետաձգելի օգնություն տրամադրելով այս ճգնաժամային ժամանակահատվածում։ Էլեանոր Մոնբիոթը կարևորում է համակարգային փոփոխությունների, սոցիալական ընդգրկման և տեղական հաստատությունների հետ սերտ համագործակցության նշանակությունը՝ կայուն ազդեցություն ապահովելու համար։

Այլ նորություններ

#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019