Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Օր 5 - «1 օր` 1 նվեր» 06/12/2016
Օր 5 - «1 օր` 1 նվեր»

6 տարեկան Մարիամն ապրում է տատիկի, հայրիկի, մայրիկի և փոքրիկ քույրիկի հետ։ Արդեն հաճախում է դպրոց, երազում է դառնալ բժշկուհի։ Ձմեռ պապից այս տարի ցանկացել է ստանալ կոնֆետ և ժամացույց։

 

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար: 

 

Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:

 

1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

 

Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Մարիամին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

Այլ նորություններ

2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի
2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:

 

 

20/09/2019
Երազանքի ճամբար 2018
Երազանքի ճամբար 2018

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:

 

 
29/09/2018
Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների
Art Lunch-ի օգնությամբ սննդի փաթեթներ տրամադրվեցին 115 ընտանիքների

Art Lunch ընկերության շնորհիվ կարողացանք սննդի փաթեթներ տրամադրել Վարդենիսում, Թալինում և Գավառում բնակվող ծայրահեղ աղքատ 115 ընտանիքի։

03/04/2020