Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ IDBank-ի շնորհիվ Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների 100 երեխա դպրոցական պարագաներ և հագուստ է ստացել 06/12/2019
IDBank-ի շնորհիվ Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների 100 երեխա դպրոցական պարագաներ և հագուստ է ստացել

IDBank-ի աջակցությամբ Վորլդ Վիժն Հայաստանը, «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի շրջանակում, պատշաճ հագուստ և անհրաժեշտ դպրոցական պարագաներ ձեռք բերեց Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների բնակավայրերում ապրող դժվար իրավիճակում հայտնված100 երեխայի համար։  

«Որքան էլ դժվար է գիտակցել և արձանագրել, Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ զուրկ են իրենց երեխաներին անգամ դպրոցական պարագաներով ապահովելու հնարավորությունից: Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նախաձեռնությունը հրաշալի առիթ էր աջակցելու այդ ընտանիքներին և գոնե որոշների համար թեթևացնելու բեռը։ IDBank-ը հատկապես կաևորում է կրթությունը, և դրա որակի բարելավումն անհրաժեշտ նախապայման է համարում մեր հասարակության զարգացման ու հետագա բարգավաճման գործում։ Սակայն մինչև կրթական խնդիրներին անցնելն անհրաժեշտ է նաև լուծել որոշակի սոցիալական խնդիրներ, ինչին էլ ձեռնամուխ եղանք Վորլդ Վիժն Հայաստանի մեր գործընկերների հետ», - ասում է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Դեռևս օգոստոսին հայտարարված «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի նպատակն էր աջակցել ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների երեխաներին, որպեսզի հագուստ և դպրոցական պարագաներ չունենալու պատճառով աշակերտները ստիպված չլինեն բաց թողնել դպրոցի դասերը։  

IDBank-ը պատրաստակամորեն միացավ  արշավին․ բանկի միջոցներով Երևան քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվեցին պաստառներ, որոնք խրախուսում էին քաղաքացիներին նվիրատվություն կատարել «Դպրոցի ճամփա» արշավի համար։

Բացի այդ՝ IDBank-ի բոլոր մասնաճյուղերում տեղադրվեցին ծրար – թերթիկներ, և բանկի հաճախորդները, ինչպես նաև աշխատակիցները ևս հնարավորություն ունեցան նվիրատվություն կատարել ի նպաստ Հայաստանի երեխաների բարեկեցության։

«Վորլդ Վիժնը բարձր է գնահատում համագործակցությունը IDBank-ի հետ։ Շնորհակալ ենք «Դպրոցի ճամփան» արշավին աջակցելու համար։ Այսպիսի համագործակցության և աջակցության շնորհիվ է, որ Վորլդ Վիժն Հայաստանը հնարավորություն է ստեղծում Հայաստանի ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների համար ապրելու լիարժեք կյանքով», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ IDBank-ն աջակցում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական նախաձեռնություններին, որոնց նպատակն է բարելավել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների կյանքը: Ինչպես օրինակ՝ 2018թ․-ին 150 կարիքավոր երեխա IDBank-ի միջոցներով հնարավորություն ստացավ մասնակցել կրթական ծրագրերով հագեցած ամառային ճամբարին։

Այլ նորություններ

Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ
Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ

Մեր նվիրատուների միջոցներով այսօր #Շիրակի մարզում ապրող ևս 50 ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության #սնունդ և հիգիենայի պարագաներ։

23/04/2020
Երազանքի ճամբար 2018
Երազանքի ճամբար 2018

Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:

 

 
29/09/2018