Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը 26/11/2019
Մեկնարկում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 արշավը
 
Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է #ԳաղտնիՁմեռՊապ 2020 նվիրատվական արշավը:
 
Ամանորը բոլորիս սիրելի, ամենապայծառ, գունեղ ու լուսավոր տոնն է, հատկապես երեխաների համար, ովքեր անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերին:

Վորլդ Վիժն Հայաստանը առաջարկում է Ձեզ դառնալ Գաղտնի Ձմեռ Պապ կյանքի դժվար իրավիճակում հայտնված ու հրաշքներին անհամբեր սպասող երեխաների համար։

Ինչպե՞ս

1. Այցելեք այստեղ,

2.Ընտրեք նվերը և կատարեք նվիրատվություն,

3. Հունվար ամսին ստացեք ֆոտո-հաշվետվություն Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:

* Մեկ նվերի արժեքն է 5000 ՀՀ դրամ:

Արշավին կարող եք մասնակցել նաև Ձեր աշխատակիցների հետ միասին, պարզապես գրեք [email protected] հասցեին  կամ զանգեք մեզ +(374) 95-005-881 համարով:
 
 

 

 

 

 

 

Այլ նորություններ

2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի
2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:

 

 

20/09/2019