
Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:
Ամեն օր այս էջում (https://www.facebook.com/worldvisionarmenia.official) կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:
1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վարդուհուն նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Այլ նորություններ

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։


#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար:


Մեր նվիրատուների միջոցներով այսօր #Շիրակի մարզում ապրող ևս 50 ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության #սնունդ և հիգիենայի պարագաներ։


Այսօր Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվեց Ազնվամորու փառատոնը, որը կազմակերպել էին Վորլդ Վիժն Հայաստանը և «Վիկտորյա» ազնվամորի արտադրողների խումբը:
