Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Օր 12 - «1 օր` 1 նվեր» 13/12/2016
Օր 12 - «1 օր` 1 նվեր»

Տասնամյա Վազգենը սովորում է 5-րդ դասարանում: Նա ապրում է մայրիկի, քրոջ և եղբոր հետ, իսկ մայրիկն աշխատանք չունի: Վազգենը երազում է ֆուտբոլիստ դառնալու մասին: Իսկ այս Ամանորին շատ կուզեր հեծանիվ ստանալ՝ որպես նվեր:

Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:

Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:

1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:

Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վազգենին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:

Այլ նորություններ