Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Վորլդ Վիժն Հայաստանը 35 տարեկան է 29/11/2024
Վորլդ Վիժն Հայաստանը 35 տարեկան է

Այս տարին Վորլդ Վիժն Հայաստանի համար հատկանշական էր՝ կազմակերպությունը նշում էր իր 35-ամյակը։ 35 տարիներ, որոնց ընթացքում կազմակերպությունն անցել է բարդ, բայց միևնույն ժամանակ շատ ոգեշնչող և ձեռքբերումներով լի ուղի։ Այս տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը եղել է հույսի, կարեկցանքի և փոփոխությունների փարոս՝ անթիվ անհատների և համայնքների կյանքում: Կազմակերպությունը ձգտել է աջակցել խոցելի ընտանիքներին և երեխաներին՝ ստեղծելով հնարավորություններով լի ապագա։ 

ՎՎՀ-ն չէր կարող նշել այս օրը առանց հավատարիմ ընկերների և գործընկերների և որոշեց միավորել բոլորին 35 ամյակին նվիրված գեղեցիկ միջոցառման շրջանակում։ 

 

Միջոցառման խորհրդանիշը և կարգախոսը

Միջոցառման կարգախոսն էր «35 տարի հույսի քամին փոխում է կյանքը», իսկ խորհրդանիշն էր պտուտակը։ Ինչո՞ւ պտուտակ։ ՀՀ դրոշի գույներով պտուտակը խորհրդանշում էր ջերմությունն ու հույսը, որը Վորլդ Վիժնը տարիներ շարունակ փորձել է փոխանցել իր շահառուներին։ 

Տոնակատարության բացում

35 ամյակի տոնակատաորթյունը սկսվեց ՎՎՀ Թալինի ցերեկային կենտրոնի երեխաների և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի մասնակցությամբ ջերմ հոլովակով: 

Միջոցառման բացման խոսքում Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց այն նպատակներն ու արժեքները, որոնք ՎՎՀ աշխատանքի հիմքն են. 

«Երջանիկ լինել կամ զգալ երջանկությունը… եթե ես փորձեի երկու բառով նկարագրել մեր կազմակերպության նպատակը, ապա հենց այդպես էլ կասեի՝ մեր նպատակն է, որ բոլոր երեխաները լինեն երջանիկ: Վորլդ Վիժնն ունի երեխաների երջանկության իր բանաձևը. «Ի շահ երեխաների, ի նպաստ փոփոխության, հանուն կյանքի»: 

Իր խոսքում պրն․ Դուդակլյանը անդրադարձ կատարեց նաև ՎՎՀ ձեռքբերումներին։ Դրանք բազմաթիվ են և բազմատեսակ, բայց եթե փորձենք ընդհանրական թվերով ներկայացնել, Վորլդ Վիժն Հայաստանը բարելավել է ավելի քան 160,000 երեխայի կյանքի որակը, աջակցել է 250 համայնքների զարգացմանը, և իրագործել է օրենսդրական ու համակարգային բարեփոխումներ, որոնք նպաստել են շուրջ 500,000 խոցելի երեխաների պաշտպանության բարելավմանը: 

Միջոցառման հյուրերն ու խոսնակները 

35-ամյակի միջոցառմանը ներկա էին ՎՎՀ բազմաթիվ գործընկերներ և աջակիցներ՝ դոնորներ, պետական մարմինների և երկար տարիների գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով ընդգծեց ՎՎՀ-ի դերն ու նշանակությունը՝ ասելով. 

«Մենք դեռ երիտասարդ պետություն ենք, և մեր ռեսուրսները սահմանափակ են։ Այն բացերը, որոնք առկա են, լրացնում են բարեգործական կազմակերպությունները, և մի հսկայական բաց լրացնում է հենց Վորլդ Վիժն Հայաստանը»: 

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ նշելով. 

«Վստահ եմ, որ մենք կշարունակենք արդյունավետ համագործակցել, հատկապես որ ՎՎՀ տեսլականը համընկնում է կառավարության տեսլականի հետ՝ զրո աղքատություն, զրո խոցելիություն»: 

ՎՎՀ դոնորներ 

ՎՎՀ 35 ամյակի միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր երախտիքի խոսք հայտնելու արդեն երկար տարիներ կազմակերպության կողքին գտնվող և աջակցող դոնորներին՝ կարևորելով նրանց ներդրումներն ու կատարած դերը շատերի կյանքում: 

Նման մի վառ օրինակ՝ Մանեի և Ինգայի պատմությունը, ովքեր ընկերացել են, ցավոք, մեկ ընդհանուր խնդրի շուրջ, ներկայացվեց տեսահոլովակի ձևաչափով։ Խնդիրը նրանց և ծնողների համար անլուծելի բեռ էր թվում, մինչև որ հույսի քամին Իռլանդիայից հասավ Հայաստան՝ հայտնվեց Իվան Դենիսոնը՝ իռլանդացի հովանավորը, ով օգնության ձեռք մեկնեց և հիասթափված փոքրիկների աչքերը լցվեցին հույսով: 

 

Տարիների աջակցություն աղքատության հաղթահարմանը

ՎՎՀ տարեդարձին անդրադարձ կատարվեց կազմակերպության գործունեության կարևոր ուղղություններից մեկին՝ «Աղքատության հաղթահարմանը», որի շրջանակում գործում են տարբեր ծրագրեր: 

Կազմակերպությունը տարիներ շարունակ կանգնել է կարիքավոր ընտանիքների կողքին և շարունակում է սատար լինել նրանց՝ առաջարկելով տարբեր ձևաչափերով ծրագրեր: Դրանց շնորհիվ ծրագրի շահառուներին ոչ միայն սովորեցնում են ձեռք բերել մասնագիտական հմտություններ, այլև հարկ եղած դեպքում տրամադրվում է անհրաժեշտ գույք և պարագաներ: 

Այս կերպ Վորդ Վիժնը հնարավորություն է տվել լուծել ֆինանսական խնդիրները և ինքնուրույն կազմակերպել սեփական ընտանիքի ապահովությունը, քանզի կազմակերպության կոչումն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը: 

Վերոնշյալը լավագույնս փոխանցեց Պողոսյանների ընտանիքի մասին պատմող տեսանյութը։ Վորլդ Վիժն Հայաստանը ծրագրի շրջանակում ընտանիքին տրամադրել էր ջերմոց՝ սերմանելով հույս ապագայի հանդեպ, և ընտանիքն էլ քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է հասնել արդյունքի: 

 

Վորլդ Վիժնի աշխատակիցները՝ կազմակերպության ողնաշարը 

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց ՎՎՀ աշխատակիցների ներդրմանն ու ջանքերին, առանց որոնց այս տարիների ձեռքբերումներն անհնար կլինեին: 

Նրանք նվիրումով իրականացնում են իրենց աշխատանքը՝ փորձելով երջանկության ակնթարթներ պարգևել երեխաներին։ Վորլդ Վիժնում աշխատելը նրանց համար ոչ միայն աշխատանք է, այլև սիրո արտահայտություն, կենսակերպ, որով նրանք ապրում են ամեն օր: 

 

«Միացիր երազանքին» ֆլեշմոբի մեկնարկ 

Տոնակատարության ավարտին հաղորդավար Ներսես Ավետիսյանի կողմից տրվեց նաև ՎՎՀ նոր՝ Միացիր երազանքին ֆլեշմոբի մեկնարկը, որի նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող կարիքավոր երեխաներին՝ դառնալով որևէ երեխայի հովանավոր և օգնելով նրան մոտենալ իր երազանքին: 

 

Հայացք ապագային 

Չնայած բազում ձեռքբերումներին, ՎՎՀ-ն ևս մեկ անգամ բարձրաձայնեց իր պատրաստակամությունը շարունկելու իր աշխատանքները՝ փորձելով ներգրավել և աջակցել ավելի մեծ թվով շահառուների: 

«Մենք անչափ երախտապարտ ենք մեր աջակիցներին՝ նրանց անսասան աջակցության, անգնահատելի ներդրումների և մեր առաքելության հանդեպ ունեցած հավատքի համար։ Ձեր օգնությամբ շարունակելու ենք լինել հույսի փարոսներ, ձևավորելու ենք ավելի պայծառ, կարեկից և բարգավաճող աշխարհ»,- նշեց ՎՎՀ տնօրենը միջոցառման ավարտին: 

Շնորհավոր Վորլդ Վիժն Հայաստան՝ միասնության, կարեկցանքի և համերաշխության ուժ:

Այլ նորություններ

Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից
Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։

 

 
14/01/2020