
«Ապահով տուն» ծրագիրը, որը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան մասնաճյուղը իրականացրել է «Վորլդ Վիժն Գերմանիայի» հետ համագործակցությամբ և «Գերմանիայի Օգնության Կոալիցիայի» ֆինանսավորմամբ, աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Վարդենիս և Կապան համայնքներում: Ծրագրի շրջանակներում վեց կին, հաղթահարելով դժվարությունները, կարողացել է վերակառուցել իր կյանքը՝ ստանալով հոգեսոցիալական և տնտեսական աջակցություն, ինչպես նաև կենսապահովման միջոցների բարելավում: Այս տեսանյութը ներկայացնում է նրանց ոգեշնչող պատմությունները՝ ցույց տալով, թե ինչպես է ծրագիրը նպաստել նրանց և նրանց ընտանիքների համար նոր սկիզբ ստեղծելուն:
Այլ նորություններ

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:
