Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ «Երևան պարկի» հեքիաթային օրը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար 14/11/2024
«Երևան պարկի» հեքիաթային օրը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար

Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումից հետո՝ մեր հայրենակիցների համար այդ բարդ ժամանակաշրջանում, Վորլդ Վիժն Հայաստանը, Հայ Առաքելական Եկեղեցին և «Երևան պարկը» համատեղ ուժերով շուրջ 500 տեղահանված երեխաների ուղեկցեցին դեպի հեքիաթային օր Երևան պարկում։ ՎՎՀ-ն իր գործընկերային փորձով կապօղակ դարձավ երեխաների և Երևան պարկի անձնակազմի միջև՝ կազմակերպելով երեխաների այցը մանկական հրաշալիքներով լի երևանյան անկյուն, որտեղ մի ամբողջ օր ծիծաղ ու ժպիտներ էին տիրում։

Այս հաջողված նախաձեռնության շրջանակներում երեխաները և իրենց ծնողները, ովքեր ժամանել էին տարբեր բնակավայրերից՝ Էջմիածին, Մասիս, Բերդավան, Աբովյան, Վանաձոր, Երևան և Գուգարաց թեմ, անվճար օգտվեցին «Երևան Պարկի» զվարճանքներից և ստացան սնունդ։ Նրանք հնարավորություն ունեցան վայելելու անմոռանալի պահեր՝ թեթևացնելով տեղահանության ծանր ազդեցությունը։

Այս հաջողված նախաձեռնությունը լի էր տպավորիչ պահերով, սակայն ամենակարևորներից էին, անկասկած, երեխաների ժպիտներն ու ծնողների երախտիքի խոսքերը։

«Այս ծանր օրերին մեր երեխաներին այսքան ուրախ տեսնելն իսկական օրհնություն է: Դուք նրանց կյանքի ամենաբարդ ժամանակահատվածում ցույց տվեցիք, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում ու սեր են տալիս, ինչը այս պահին շատ կարևոր է նրանց համար ։ Անսահման շնորհակալ ենք, որ այս հնարավորությունը տվեցիք մեր երեխաներին»,- ասաց երեխաներից մեկի մայրը։

Համատեղ ջանքերի շնորհիվ  Արցախից բռնի տեղահանված երեխաները կրկին զգացին սեր ու հոգատարություն։ Այս նախաձեռնությունը ոչ միայն ստեղծեց ուրախության պահեր, այլև ուներ կարևոր նպատակ՝ նպաստելու նրանց ինտեգրման գործընթացին և հիշեցնելու, որ բոլորն արժանի են ուշադրության ու սիրո՝ անկախ հանգամանքներից։

Այս պատմությունը մեզ համար օրինակ է՝ ցույց տալու, թե ինչպես հաջող համագործակցությունը կարող է իրական փոփոխություններ բերել, և որքան կարևոր է յուրաքանչյուր երեխայի հոգատարությամբ շրջապատելը։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ նույնիսկ դժվարագույն ժամանակներում կարելի է հույս արթնացնել մարդկանց սրտերում:

Այլ նորություններ

2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի
2019-ին #ԵրազանքիՃամբարը հյուրընկալել է 1691 երեխայի

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:

 

 

20/09/2019
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը
Մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը

Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։

 

 

10/08/2021