Վարդանը 7 տարեկան է, ապրում է մայրիկի և քրոջ հետ, սովորում 2-րդ դասարանում։ Սիրում է մաթեմատիկա առարկան, արդեն գիտի բազմապատկման աղյուսակը։ Երբ մեծանա, ուզում է դառնալ ոստիկան։
Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:
Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում (https:/www.facebook.com/worldvisionarmenia.official) կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:
1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Վարդանին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Այլ նորություններ
Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։