2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:
Կազմակերպությունն անցկացնում է ամառային արտագնա ճամբարներ դեռ 2001թ․-ից, և վերջին 19 տարիների ընթացքում Վորլդ Վիժնի ճամբարներում հանգստացել է ավելի քան 50,000 երեխա առավել խոցելի և անապահով ընտանիքներից։
Երազանքի ճամբարում երեխաները սովորում են`
1. Առաջին բուժօգնություն,
2. Երեխաների իրավունքներ,
3. Առցանց անվտանգություն,
4. Առողջ սնունդ և առողջ ապրելակերպ,
5. Անձնական հիգիենա,
6. Բռնության(հալածանքի) կանխարգելում:
Ճամբարում կազմակերպված խաղերն ու աշխատանքներն օգնում են նաև երեխաներին զարգացնել հետևյալ հմտությունները՝
1. Թիմային աշխատանք,
2. Հանդուրժողականություն և հարգանք միմյանց նկատմամբ,
3. Հաղորդակցության հմտություններ,
4. Կոնֆլիկտները խաղաղ լուծելու կարողություն,
5. Առաջնորդական հմտություններ,
6. Կազմակերպչական հմտություններ:
Ճամբարում երեխաները ձեռք ենք բերում ընկերներ ու հրաշալի ժամանակ են անցկացնում` արդյունավետ օգտագործելով իրենց ժամանակը: Երեխաները նաև կոփվում են ֆիզիկապես ու ստանում չորսանգամյա առողջ սնունդ: