Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ 30 տարի Հայաստանում․ հանուն երեխաների կյանքի փոփոխության 05/10/2019
30 տարի Հայաստանում․ հանուն երեխաների կյանքի փոփոխության

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Վորլդ Վիժն Հայաստանի 30-ամյա տարեդարձի տոնական միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Զարուհի Բաթոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, միջազգային կազմակերպությունների և Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, գործընկերներ։

Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել զարգացման ծրագրեր։

2000-ին Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Վորլդ Վիժնն այսօր աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում կամ ավելի քան 650000 երեխայի վերջին 30 տարվա ընթացքում։

«Վորլդ Վիժն Հայաստանն անցած երեսուն տարիներին անցել է շատ խորդուբորդ ճանապարհ, ի թիվս բազմաթիվ հաջողությունների ու ձեռքբերումների, մենք դեռևս տեսնում ենք շատ չլուծված խնդիրներ․ երեխաներ, որ դեռևս ապրում են բռնության մեջ, երեխաներ, որոնք, կենսաբանական ընտանիք ունենալով հանդերձ, դեռ ապրում են խնամքի հաստատություններում։ Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր երեսունամյակը, այլ սկսում ենք մի նոր նավարկություն, որի ընթացքում դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու»,-ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

 «Վորլդ Վիժնի հետ համատեղ իրականացվող «Աղքատության փուլային հաղթարահարում» ծրագրի շրջանակում աշխատում ենք արդեն 28 ընտանիքի հետ, և նպատակ ունենք ծրագրում ընգրկված ընտանիքների քանակը ապագայում հասցնել 40-ի, իսկ ժամանակի ընթացքում ավելի ընդլայնել ծրագիրը՝ հասնելով ընդհուպ Արցախ։ Այս ծրագիրն իսկապես թևեր տվող է», - իր խոսքում նշեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Նախորդ տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ջանքերով շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 586 երեխա։ Կազմակերպությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում ծայրահեղ աղքատ 4000 ընտանիքների հետ։

«Որպես ոլորտի պատասխանատու՝ ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այս կազմակերպության լավագույն փորձը կիրառելու նաև պետության քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս։ Ես այս գործընթացքում ուզում եմ հատկապես կարևորել մի քանի բան․ ներառական մոտեցումը՝ բացառելով որևէ խտրականություն, դուրս չթողնելով որևէ երեխայի, դրանք լինեն հաշմանդամություն ունեցող երեխաներ, անապահով երեխաներ, տարբեր խնդիրներ ունեցող, տարբեր սոցիալական ծագում ունեցող երեխաներ։ Այս մոտեցումը շատ կարևոր է, և հենց այսպիսին պիտի լինի քաղաքականության մշակումն ու իրականացումը պետության կողմից»,- իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։ 2001-ից առ այսօր 50000 երեխա մասնակցել է Վորլդ Վիժնի ամառային ճամբարներին: Կազմակերպության միջոցներով հիմնվել են 70 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ուսանում են 2000-ից ավելի աշակերտ։ Հայաստանի 70 համայնքներում կազմավորված արտադրողների 73 խմբերն արձանագրել են եկամտի կայուն աճ։

 

Այլ նորություններ

Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից
Ծայրահեղ աղքատ 100 երեխաներ նվերներ ստացան U.S. Embassy Armenia Helping Hands-ից

Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։

Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։

 

 
14/01/2020
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին
IDBank-ը միանում է #ԵրազանքիՃամբար արշավին

#ԵրազանքիՃամբար արշավին է միանում IDBank-ը, որի շնորհիվ ևս 150 երեխա անապահով ընտանիքներից կկարողանա անմոռանալի հանգիստ անցկացնել Վորլդ Վիժն Հայաստանի ամառային ճամբարում: Շնորհակալ ենք` այսքան երեխաների ուրախ ամառ նվիրելու համար: 

14/06/2018