
Ձեր առօրյա գնումները կատարելիս չմոռանաք նաև մեր ԲԱՐԻ ԶԱՄԲՅՈՒՂ-ում թողնել սնունդ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց համար։
Օգնեք մեզ՝ օգնենք բոլորին։
Մեր զամբյուղները կարող եք գտնել Կոմիտաս 1 և Բագրատունյաց 5/3 գտնվող Երևան Սիթի սուպերմարկետներում։
Շնորհակալ ենք մեր գործընկեր Yerevan City Supermarkets-ին այս հնարավորության համար, իսկ սուպերմարկետի այցելուներին՝ աջակցության համար։
Այլ նորություններ

Այսօր հերթը 10 տարեկան Համլետինն է: Նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ: Որոշել է հայտնի դուդուկահար դառնալ, իսկ երբ մեծանա, երազում է ունենալ իր առանձին կահավորված սենյակը: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Համլետին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:


Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է U.S. Embassy Armenia Helping Hands-ին Ճամբարակի տարածաշրջանում ապրող ծայրահեղ աղքատ 100 երեխաների համար #ԳաղտնիՁմեռՊապ դառնալու և նրանց ամանորյա հրաշք պարգևելու համար։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ այցելեցիք երեխաներին՝ նվերներն անձամբ հանձնելու համար։
