#ԱմուրՏավուշ #ԴիմակայունՀամայնքներ #ՊաշտպանվածԵրեխաներ
Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է դրամահավաք, որի շրջանակներում կենսական միջոցներով կհամալրվեն Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։
Տեղի խաղաղ բնակչությունը ու համայնքները ունեն մեր աջակցության կարիքը։
Վերոնշյալ 8 համայնքներից յուրաքանչյուրի ապաստարաններում կարիք կա հետևյալ պարագաների.
- 200 լիտրանոց ջրի բաքեր՝ ծորակով
- լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով
- քնապարկեր
- ծածկոցներ
- դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով
- բարձրախոսներ (рупор)
Ուշադրություն. կարիքները համաձայնեցված են Տավուշի մարզպետարանի հետ:
Մեկ համայնքն անհրաժեշտ բոլոր պարագաներով համալրելու համար անհրաժեշտ է 3մլն 500 հազար դրամ։
Աջակցել կարող եք` նվիրաբերելով ցանկացած գումար, ինչը կօգնի մեզ տրամադրել այս 8 համայնքների բնակիչներին թաքստոցները համալրելու պարագաներ:
Դրամահավաքի արդյունքների մասին կտեղեկացնենք ընթացիկ:
Բարձրացնենք մեր համայնքների դիմակայությունը #միասին։
Միացեք մեր արշավին՝ այցելելով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։