Մարտի 17-ին Վորլդ Վիժն Հայաստանը դրամահավաք սկսեց` աջակցելու արտակարգ իրավիճակի օրերին էլ ավելի ծանր վիճակում հայտնված ընտանիքներին: Բազմաթիվ սրտացավ մարդկանց շնորհիվ հաջողվեց մեկ ամսվա ընթացքում սնունդ և հիգիենայի պարագաներ տրամադրել ❗️751❗️ ընտանիքների, որտեղ կարիքն ավելի սուր էր այս օրերին:
Սննդի փաթեթները բաժանվել են Երևանում, Վարդենիսում, Կապանում, Գյումրիում, Սիսիանում, Ճամբարակում, Նոյեմբերյանում, Թալինում, Գավառում, Ալավերդիում և Ամասիայում:
Սակայն արտակարգ իրավիճակի երկարաձգման պատճառով կարիքի մեջ հայտնված ընտանիքների թիվն աստիճանաբար մեծանում է: Օրական ստանում ենք ավելի քան 200 զանգ/հաղորդագրություն, սակայն բոլորին արձագանքելու համար ունենք Ձեր օգնության կարիքը...
Այլ նորություններ
Այսօր հերթը 10 տարեկան Համլետինն է: Նա ապրում է իր ծնողների և երկու քույրերի հետ: Որոշել է հայտնի դուդուկահար դառնալ, իսկ երբ մեծանա, երազում է ունենալ իր առանձին կահավորված սենյակը: Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Համլետին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն: