Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Սնունդ և հիգիենայի պարագաներ կարիքավորներին 17/03/2020
Սնունդ և հիգիենայի պարագաներ կարիքավորներին

Վորլդ Վիժն Հայաստանը սկսում է նոր նվիրատվական արշավ, քանի որ այս օրերին հատկապես ծանր է ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների և նրանց ընտանիքների համար։

Առանձնացրել ենք այն ընտանիքներին, որտեղ կարիքը առավել սուր է․ այս պահի դրությամբ՝ մոտ 700 ընտանիք։ Վորլդ Վիժնն արդեն աշխատանքներ է տանում նրանց աջակցելու ուղղությամբ՝ տրամադրելով կենսական անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաներ։

Սակայն մեր ռեսուրսները սահմանափակ են, մենք ունենք ձե՛ր կարիքը, որ կարողանանք աջակցել բոլորին:

Միացե՛ք մեզ՝ այցելե՛լով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։

Միջինում 1 ընտանիքին տրամադրվող փաթեթի արժեքն է 13, 500 ՀՀ դրամ (մինչև 2 շաբաթվա համար)։

Փաթեթը ներառում է չոր սնունդ և հիգիենայի խիստ անհրաժեշտ պարագաներ։

Կարող եք նաև փոխանցել ցանկացած գումար։ Յուրանքանչյուր դրամն արժեքավոր է։

 

Այլ նորություններ

Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ
Շիրակի մարզում 50 ընտանիք ստացավ սնունդ

Մեր նվիրատուների միջոցներով այսօր #Շիրակի մարզում ապրող ևս 50 ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության #սնունդ և հիգիենայի պարագաներ։

23/04/2020
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար
#SecretSanta. Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար

Վորլդ Վիժն Հայաստանն ամփոփում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավի արդյունքները

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 

18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը՝ Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ:

Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով:

 Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  

Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար:

17/01/2019