
Ութամյա Ստեփանը երազում է մարզիկ դառնալու մասին, բայց առայժմ մարզվելու հնարավորություն չունի:
Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:
Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:
1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Ստեփանին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Այլ նորություններ

Ահա այն 13 երեխաներից մի քանիսը, ովքեր ունեն տաք ձմեռային կոշիկներ շնորհիվ մեր գործընկերների՝ Hrant Zen Danduroff, Green Lane NGO, և Green Training Center-ի օգնությամբ կազմակերպված Թեյախմության:


Այս ամառ 1654 երեխա հանգիստն անցկացրեց Վորլդ Վիժնի #Երազանքիճամբար -ում: Նրանցից 1066-ի համար ֆինանսական աջակցություն են տրամադրել անհատներ և ձեռնարկություններ Հայաստանում:
