Նվիրաբերել
Ետ գնալ Ետ գնալ Տեխնոլոգիական ճամբարի պատանիներն իրենց ստեղծած եռաչափ տպիչները նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին 31/07/2016
Տեխնոլոգիական ճամբարի պատանիներն իրենց ստեղծած եռաչափ տպիչները նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին

Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից: Այն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ երկու հոսքով և ընդհանուր թվով՝ 600 դպրոցականների համար:

 

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները: Ամառային ճամբարի երկրորդ հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը. Առաջադրանքն անթերի կատարել են Իջևանի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները: Երկրորդ  հորիզոնականն են զբաղեցրել Տավուշի մարզի Կոթի և Բերքաբեր գյուղերի ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները, ովքեր որպես պարգև ստացել են ռոբոշինության հավաքածու:

 

Ամառային տեխնոլոգիական ճամբարի պատանիներնստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչներ, որոնք ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների անունից  նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին:

 

Տեխնոլոգիական ճամբարի պատանիները յուրացրել են նաև ողջ մնալու արվեստի հմտություններ (լեռնագնացություն, կրակային պատրաստություն, փակ տարածությունում կողմնորոշվելու հմտություններ և այլն), ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, ինտելեկտուալ բրեյն-ռինգ խաղի, լողի, ֆուտբոլի, վոլեյբոլի մրցումների:

 

Խոսելով մասնակիցների տեխնոլոգիական կրթության մասին, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է.«20 տարի անց այս երեխաներն են ղեկավարելու այս երկիրը և առաջնորդելու են մեզ, մշակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նորագույն ուղղություններ։ Իսկ այսօր մենք հպարտորեն կանգնած ենք իրենց տեխնոլոգիական կրթության հիմքում»:

«Շատ ուրախալի է գիտակցել, որ տարիներ անց Հայաստանում կլինեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, որոնց համար այս ճամբարը ելակետային ու որոշիչ եղավ՝ հանդիսանալով ապագա մասնագիտության ընտրության հիմք։ Այն ոգևորությունն ու հետաքրքրությունը, որ նկատվում է մասնակիցների մոտ դրա ապացույցն են։ Ուստի կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ճամբարն իր նպատակին հասել է», - նշել է ՎորլդՎիժն Հայաստանի Արագածոտնի մարզի ծրագրերի ղեկավար՝ Թամարա Բարբակաձեն։

 

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, դիմելով ճամբարականներին, նշել է, - «Շատ հպարտ եմ, որ կանգնած եմ Հայաստանի ապագա առաջնորդների առջև և համոզված եմ, որ տարիներ անց դուք եք կազմակերպելու հայրենաճանաչության, ռոբոտաշինության և այլ դասընթացներ ապաագա դպրոցականների համար: Հպարտ եմ նաև, որ մեր աշխատանքը շարունակական է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկիրը լինելու է հզոր, անպարտելի և օրինակելի»:

Այլ նորություններ