
6 տարեկան Դավիթն այս տարի սկսել է դպրոց հաճախել: Երբ մեծանա, ուզում է ֆուտբոլիստ դառնալ, իսկ հիմա երազում է ֆուտբոլի գնդակ և հեռակառավարման վահանակով ավտոմեքենա ունենալու մասին։
Ամանորի տոներին ընդառաջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժնը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար:
Ամեն օր Վորլդ Վիժն Հայաստանի էջում https:/www.facebook.com/worldvisionarmenia.official կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:
1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք:
Միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և Դավիթին նվիրե'ք Ամանորի հրաշք և ուրախ տրամադրություն:
Այլ նորություններ

2019-ի ամռանը Վորլդ Վիժն Հայաստանի #ԵրազանքիՃամբար-ում իր մեկշաբաթյա հանգիստն անցկացրեց 1691 երեխա, որոնցից 534-ը` տեղական ֆոնդահայթայթման շնորհիվ: Ճամբարին ընդառաջ մեկնարկած նվիրատվական արշավին մասնակցեցին 68 կազմակերպություններ և 824 անհատներ Հայաստանից` հավաքագրելով ընդհանուր առմամբ 18,707,770 ՀՀ դրամ:
