Պարենի համաշխարհային օրը Վորլդ Վիժն Հայաստանը պաշտոնապես մեկնարկեց նոր՝ «Բավարար» (Enough) արշավը, որը նպատակ ունի խթանել առողջ սնուցումը՝ նպաստելով երեխաների առողջ զարգացմանն ու բարեկեցությանը։
Այս տարին Վորլդ Վիժն Հայաստանի համար հատկանշական էր՝ կազմակերպությունը նշում էր իր 35-ամյակը։
Ցուրտ և կոշտ պայմաններում ապրող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար այս ձմեռը դարձավ ավելի մեղմ՝ շնորհիվ Վորլդ Վիժն Հայաստանի և Յուքոմի համագործակցության:
Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումից հետո՝ մեր հայրենակիցների համար այդ բարդ ժամանակաշրջանում, Վորլդ Վիժն Հայաստանը, Հայ Առաքելական Եկեղեցին և «Երևան պարկը» համատեղ ուժերով շուրջ 500 տեղահանված երեխաների ուղեկցեցին դեպի հեքիաթային օր Երևան պարկում։
Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ԴպրոցիՃամփան նվիրատվական արշավը, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով՝ հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն դիմավորել Սեպտեմբերի 1-ը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ նախորդ տարիներին Վորլդ Վիժն Հայաստանի կազմակերպած բարեգործական արշավների ընթացքում մեր մատակարարների տրամադրած զեղչերի արդյունքում...
Վորլդ Վիժն Հայաստանն սկսում է իր ամենասիրված «Գաղտնի Ձմեռ Պապ» (Secret Santa) նվիրատվական արշավը, որպեսզի այս ամանորին ևս կարիքի մեջ ապրող երեխաները ստանան այդքան սպասված ամանորյա նվերը:
Շարունակում ենք տեսակավորել ձեր նվիրատվությունները. աջակցության մի մասն արդեն ուղարկված է, իսկ մյուս մասը շուտով կհասնի մեր հայրենակիցներին: